Սենոր Հասրաթյան. «Դեռ զոհերի մասին ոչ մի նորություն չկա». Tert.am
Ադրբեջանական զինված ուժերը դեռ կրակահերթի տակ են պահում այն տարածքը, որտեղ ենթադրվում է, որ իրենց կողմից խոցված հայկական ուղղաթիռը պետք է ընկած լինի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
«Դեռ զոհերի մասին ոչ մի նորություն չկա: Հենց ինչ-որ բան պարզվի, մենք տեղյակ կպահենք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում