ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը` հայկական ուղղաթիռի խոցման կապակցությամբ
Համանախագահմերը խորապես անհանգստացած են այն իրադարձություններով, որոնք ծնեցին այս արտառոց միջադեպը, որը առաջինն է հրադադարի հաստատումից հետո: Այս մասին նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի մամուլի հաղորդագրությունում: Հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Մենք ափսոսանք ենք հայտնում մարդկային զոհերի համար և մեր ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Խստորեն կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ այն քայլերից, որոնք կավելացնեն լարվածությունը շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին: Տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ բռնության նոր փուլ, որի ականատեսը դարձանք այս ամառ: Այսօրվա դեպքերը վկայում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկանխատեսելիության մասին և անհրաժեշտության՝ ինտենսիվ դարձնել մեր ջանքերը գտնելու վերջնական համաձայնություն:
Մենք հիշեցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին իրենց պարտավորությունը՝ պահպանել հրադադարի ռեժիմը և հարգել պարտավորությունները, որ նրանք ստանձնել են Սոչիում, Նյուպորտում և Փարիզում՝ գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ:
Մենք նաև կոչ ենք անում նրանց այժմ հաստատել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներ, որոնք կավելացնեն թափանցիկությունը շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին և կնվազեցնեն այնպիսի դեպքերի կրկնման հավանականությունը, ինչպիսին այսօրվա միջադեպն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին