Ո՞րն է եռյակի այսօրվա նիստի օրակարգը
Եռյակը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» այսօր հերթական հանդիպումը կանցկացնեն` այս անգամ «Ժառանգություն» խմբակցությունում:
Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք պատրաստվում է եռյակը քննարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում հնչած շեշտադրումներն ու այն, որ իշխանությունները երկխոսության առաջարկով են հանդես գալիս, ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց, որ եռյակի հանդիպումների օրակարգը որոշվում է տեղում, այնպես որ այս պահին ոչինչ ասել չի կարող: Թեև ենթադրելի է, որ օրակարգային հարցերից մեկը հենց դա կլինի:
Հիշեցնենք, երկշաբաթյա դադարից հետո եռյակը առաջին հանդիպումն անցկացրեց երկու օր առաջ, որում որևէ հստակ որոշում չէր կայացվել: Բայց խոստացել էին, որ այսօրվա հանդիպման արդյունքում հստակություններ կլինեն: Թեև հիմա էլ կարելի է պնդել, որ շրջանցելու են այս շաբաթ հանրահավաք անցկացնելու թեման:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները