Ո՞ւր է հասել Որոտանի վաճառքի գործարքը
Ո՞ւր է հասել Որոտանի վաճառքի գործարքը: Այս հարցը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչեցրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Արձագանքելով դրան կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ասաց. «Բանակցությունները շարունակվում են, արմատապես վերանայում ենք այն պայմանները, որ նախկինում առկա էին: Գործարքը ավարտված չէ, բանակցությունները շարունակվում են, բայց բազմաթիվ հարցերում մեզ հաջողվել է գալ ընդհանուր մոտեցումների»:
Ա.Մանուկյանը իր արձագանքում հայտարարեց, որ պետությունը մի կողմից շարունակում է բանակցել այս հարցի շուրջ, իսկ մյուս կողմից էլ պարտք է վերցնում Որոտանի համար, ինչն արտացոլված է պետական բյուջեի նախագծում:
Դ.Հարությունյանն դա նորմալ գործընթաց համարեց: