Ադամ Շիֆ. Ադրբեջանի վարքագիծը հղի է ողջ տարածաշրջանը ապակայունացնելու վտանգով. «Ազատություն»
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը ներկայացնող կոնգրեսական, դեմոկրատ Ադամ Շիֆը հայտարարություն է տարածել նոյեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի կողմից հայկական ուղղաթիռի կործանման կապակցությամբ:
«Անզեն ուղղաթիռի խոցումը ԼՂՀ տարածքի վրա ցույց է տալիս Ադրբեջանի քամահրանքը մարդկային կյանքի նկատմամբ, և իր ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու նպատակով բռնության սադրիչ գործողություններում ներգրավվելու նրա ցանկությունը», - «Ազատության» փոխանցմամբ, հայտարարել է Ադամ Շիֆը՝ հավելելով, որ նման վարքագիծը հղի է ամբողջ տարածաշրջանը ապակայունացնելու վտանգով:
Հիշեցնենք` Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, ղարաբաղա -ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռը, անձնակազմի երեք անդամներ զոհվել են:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան