Ուղղաթիռի միջադեպը, էսկալացիան, պատճառները և հետևանքները

Հեղինակ` Արմեն Մինասյան

ԼՂՀ ռազմաօդային ուժերի Ми-24 ուղղաթիռի խոցումն, անշուշտ, աննախադեպ փաստ է: 20-ամյա հրադադարի ընթացքում տեղային ու պարբերական շիկացումներ շատ են եղել, գրանցվել են մարդկային բազում զոհեր, բայց հակառակորդի ծանր տեխնիկայի խոցման որևէ նախադեպ չի եղել: Սա փաստում է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված կոնտեքստը լրջորեն փոխվել է: Այս փաստն անխուսափելիորեն կբերի Ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի, եթե իրավիճակը սթափ չգնահատվի և չտրվեն պատասխաններ մի շարք առանցքային հարցադրումների:

Ми-24-ի խոցումը գիտակցված և նպատակադրված էր

Այն, որ ադրբեջանցիները նպատակադրված կործանել են հայկական ուղղաթիռը, կասկածից վեր է: Հենց իրենք՝ ադրբեջանցիները հրապարակել են տեսանյութ, որտեղից պարզ հասկացվում է՝ ուղղաթիռների զույգը, թեև գործել է շփման գծի երկայնքով, սակայն ոչ ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ձայնագրությունից հստակ երևում է, որ ուղղաթիռները շրջադարձի մանևր են կատարել՝ առանց որևէ մեկի վրա հարձակման: Ձայնագրությունը հստակ ցույց է տալիս նաև, որ ադրբեջանցի զինվորները հատուկ դիրքավորված են եղել ուղղաթիռը խոցելու համար. նախ նրանք տեսանկարահանումը սկսում են շատ ավելի վաղ, քան ուղղաթիռները կդառնան տեսանելի, այնուհետև՝ հորիզոնում հայկական ուղղաթիռների հայտնվելուն պես հնչում է կրակոց: Այսինքն՝ խոցման գործիք հանդիսացող զենքը եղել է պատրաստ: Սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ փաստը տեսանկարահանվել է, և կստացվի, որ ադրբեջանական կողմն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ գիտակցաբար և նպատակադրված գնացել է այս աննախադեպ քայլին: Ավելորդ է նշել, որ հետագա բոլոր հիմնավորումները, թե խոցվել է, որովհետև հարձակում է գործել ադրբեջանական դիրքերի վրա, որովհետև խախտել է Ադրբեջանի օդային տարածքը, որովհետև Արցախի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի է և այլն, կեղծ են և իրականության հետ կապ չունեն և պոստֆակտում արդարացումներ են: Ձայնագրությունից էլ երևում է, որ խոցման գոտին ադրբեջանական հսկողության տարածքներից բավականին հեռու է, ուղղաթիռները որևէ ագրեսիվ վարքագիծ չունեն, ինչ վերաբերում է Արցախի օդային տարածքին, ապա այնտեղ անցած 25 տարիներին թռիչքներ եղել են, եղել է նաև երեկ ու կլինի հետագայում ևս: Որևէ կասկած չկա: Կապված փաստի աննախադեպ լինելու հետ՝ հարկ է նշել, որ ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում կողմերը բազմաթիվ անգամներ շփման գծով օդուժի մանևրներ են իրականացրել և երկուստեք պաշտոնական հաղորդագրություններ են եղել առ այն, որ իրավիճակը հսկողության տակ է ու հակառակորդի օդուժի միավորները գործում են շփման գծի երկայնքով ու օդային սահմանը չեն հատել: Ըստ որում՝ անցած բոլոր 20 տարիների ընթացքում չի եղել որևէ դեպք, որ նման դեպքերում կողմերը մոնիտորինգի ռեժիմից դուրս որևէ այլ գործողություն իրականացնեն: Ասել է թե՝ հայկական կողմը երեկ գործել է «կանոնավոր ռեժիմում», իսկ ահա ադրբեջանական կողմը դրսևորել է սովորականից տարբերվող վարքագիծ: Ինչպես արդեն նշեցինք՝ գիտակցաբար և նպատակադրված:

Աղետի հետևանքները կարող են խիստ ծանր լինել

Փաստի աննախադեպ լինելը հետագա գործընթացների կանխատեսելիությունը հասցնում է մինիմումի: Հրադադարի շրջանում ձևավորված ավանդույթը ենթադրում է, որ հերթական յուրաքանչյուր միջադեպից հետո կողմերը ձգտում են սեփական պատկերացումների ու ընկալումների շրջանակներում ադեկվատ հակահարված հասցնել հակառակորդին: Հանուն արդարության պետք է նշել, որ ադեկվատությունը, որպես կանոն հանրային ու նաև էլիտաների շրջանակներում պարունակել ու պարունակում է սիմետրիկության տարրեր: Հավանաբար, սա է պատճառը, որ սոցիալական ցանցերում նախօրեին հնչում էին պատասխան տալու կոչեր՝ չսահմանափակվելով ձևերի մեջ: Բանն հասել էր ընդհուպ մինչև քաղաքացիական օդանավ խոցելու գաղափարին:
Վստահաբար գործը քաղաքացիական օդանավերին չի հասնի, քանզի Ադրբեջանն ունի բավարար թվով ռազմական օդանավեր և հայկական կողմն էլ տիրապետում է դրանք Ադրբեջանի տարածքում խոցելու համար անհրաժեշտ սպառազինություններին:
Խնդիրն այստեղ այլ է. հայկական կողմն անխուսափելիորեն հակադարձելու է, սակայն՝ արդյոք կորոշի՞ գործել սիմետրիկ: Եթե այո (ինչը խիստ հավանական է), ապա գործընթացը կարող է զարգանալ ձնագնդի էֆեկտով: Եվ հասկանալի է, որ այս դեպքում, երբ հակառակորդները կսկսեն կորցնել ծանր զինտեխնիկա, իրավիճակը կդառնա խիստ անվերահսկելի, իսկ լայնածավալ պատերազմական գործողությունները՝ անխուսափելի: Դժվարանում եմ ասել՝ Բաքվում սա գիտակցո՞ւմ են, թե՞ ոչ: Ամենայն հավանականությամբ գիտակցում են և ամենայն հավանականությամբ իրավիճակը սրում են հենց այդ նպատակով: Ուստի հայկական կողմին մնում է վերլուծել այդ վարքագծի պատճառները և սեփական գործողությունները ծրագրելիս շրջանցել Բաքվի մոտիվներն ու ցանկությունները: Իսկ դրանք բավականին ցայտուն են:

Ալիևի ռեժիմը ցայտնոտի մեջ է և ստիպված է գնալ էսկալացիայի

Ադրբեջանի իշխանությունների վարքագիծը բացատրելու համար անհրաժեշտ է համալիր վերլուծել բոլոր այն գործընթացներն ու խնդիրները, որոնցում կամա թե ակամ հայտնվել է Ալիևի ռեժիմը: Առաջին խնդիրը, որ պետք է նշել՝ Ադրբեջանի ներսում իրավիճակի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակի սրացումն է: Սա պայմանավորված է բազմաթիվ գործոններով: Օբյեկտիվորեն Ադրբեջանում այսօր գործող համակարգը ածանցված է նավթի միջազգային գներից: Փաստն այն է, որ Ադրբեջանը՝ որպես նավթային տերություն, ավելի շատ նման է Ռուսաստանին, քան՝ Սաուդյան Արաբիային: Այսինքն միջազգային շուկայում տատանումների հետևանքներն այստեղ իրենց զգացնել են տալիս անմիջապես: Կարճ ժամանակահատվածում նավթի գների մոտ 20 տոկոսով անկումը նկատելիորեն դժվարացրել է Բաքվի իշխանությունների կյանքը, ովքեր եկամուտների կրճատման ֆոնին իրավիճակը կայուն պահելու նպատակով ստիպված են հացի գին սուբսիդավորել: Այս առնչությամբ տեղեկատվություն կա և տնտեսագետները կարող են ավելի ցցուն փաստերով ցույց տալ, թե որքանով է սահմանափակվել Իլհամ Ալիևի՝ սեփական հասարակությանը հսկողության տակ պահելու հնարավորությունը: Սրա մասին են խոսում նաև Ադրբեջանում վերջին շրջանում սկսված հանրային դժգոհության ալիքը, ինչպես նաև ռեժիմի արձագանքը, որ դրսևորվում է այլախոհներին զանգվածաբար բանտարկելով: Ակնհայտ է, որ «Սաուդյան Արաբիան» մտադիր չէ կարճաժամկետ հատվածում բաց թողել նավթի գները: Իսկ սա նշանակում է, որ նավթով պայմանավորված զարգացումները գնալով կխորանան ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Ըստ որում՝ Ադրբեջանում մի փոքր ավելի շատ: Ասել է թե՝ Ալիևի ռեժիմը կարճաժամկետ հատվածում երկրի ներսում լուրջ մարտահրավերներ է ակնկալում: Հասկանալի է, որ բոլորին բանտ չես նետի ու կնշանակի, որ հանրային դժգոհությունը մեկ այլ տեղ ուղղորդելու՝ կանալիզացնելու խնդիր կա: Բաքվում իշխողների համար այս հարցը վաղուց արդեն լուծված է: Դեռևս 2000-ականների վերջին Միջազգային ճգնաժամային խումբը զգուշացնում էր, որ 2012-2015 թվականներին էներգակիրներից ստացվող եկամուտների նվազման ֆոնին Բաքվի իշխանությունները ստիպված կլինեն էսկալացիայի տանել ղարաբաղյան հակամարտությունը: Ներքին գործոններից անհրաժեշտ է առանձնացնել նաև այն, որ Ալիևն իր տասնամյա ռազմատենչ հռետորաբանությամբ սահմանափակել է մանևրի դաշտը և ճգնաժամային իրավիճակում դեմքը փրկելու այլ ռեսուրս չի կուտակել, բացի պատերազմ սկսելը: Ասել է թե՝ անգամ եթե գիտակցի էլ հնարավոր պատերազմի սարսափելի հետևանքներն իր երկրի և անձամբ իր համար, նա այնպիսի ալգորիթմով է գործել, որ այդ քայլին չգնալու հնարավորություն չունի:

Ալիևին լուրջ մարտահրավերներ են սպասվում նաև դրսում

Երկրի ներսում ծավալվող գործընթացներին զուգահեռ Բաքվի իշխանությունները ստիպված են գործ ունենալ նաև տարածաշրջանային և գլոբալ բավականին բարդ իրադրության հետ: Առաջին հանգամանքն անշուշտ Հայաստանի շուրջ զարգացումներն են: Այստեղ արձանագրվել են մի շարք էական պարամետրերի փոփոխություններ, որոնք Ադրբեջանը չնկատել չէր կարող: Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը: Սա արդեն լուրջ մարտահրավեր է Բաքվի համար: Քանզի շրջափակման կուրս վերցրած Ադրբեջանը լավ է հասկանում, որ ինտեգրված տնտեսական տարածքում, որքան էլ ձգտի, Հայաստանին «խեղդել» չի կարող: Ավելին՝ մեծ է հավանականությունը, որ շրջափակման կուրսից շատ կարճ ժամանակահատվածում կարող է դուրս գալ եղբայրական Թուրքիան. նախ որովհետև հայ-թուրքական սահմանն այլևս լինելու է Թուրքիայի և ԵՏՄ-ի սահման, և երկրորդ՝ Թուրքիան ունի իր շահերը, որոնք ենթադրում են, որ բոլոր դեպքերում սահմանը պետք է բացել (մեկ այլ առիթով՝ կմանրամասնեմ): Նշվածին կարելի է գումարել Իրան-Արևմուտք ակնհայտ կառուցողական երկխոսությունը, որն ի վերջո կհանգեցնի սահմանափակումների վերացման, Հայաստան-Վրաստան բարիդրացիական հարաբերությունները, որի արդյունքում Հայաստանն, ըստ ամենայնի, կօգտվի ադրբեջանական փողերով կառուցված Ախալքալաք-Կարս երկաթգծից, և կարելի է հասկանալ, որ Ադրբեջանի շրջափակման քաղաքականությունը ստրատեգիական առումով տապալված է:  Հաջորդ խնդիրը, որ դժվարություններ է հարուցում Բաքվի համար, Ռուսաստանի քաղաքականությունն է հետխորհրդային տարածքում: Թե որքանով է դա գլխացավանք Ադրբեջանի համար՝ երևաց նախորդ կիրակի Կիսելևի հաղորդման մի ռեպորտաժից, որտեղ Աբշերոնը շրջապատող երկիրը որակվեց որպես «մաքուր եվրասիական»: Բանն այն է, որ մեր օրերում բազմագույն աշխարհը գնալով սև-սպիտակ է դառնում, իսկ Ադրբեջանը մեղմ ասած սպիտակի մեջ տեղ գտնելու ոչ մի շանս չունի (երրորդ ժամկետ, քաղբանտարկյալ, և այլն և այլն), բայց նաև որպես սև չի դիրքավորվում: Եթե օրինակ Հայաստանը հռչակել և ինչ-որ կերպ փորձում է իրացնել «և-և» օրակարգ, ապա Ադրբեջանը ստեղծված իրավիճակում որդեգրել է «ոչ-ոչ» մոտեցում և մոտ ապագայում ստիպված է դիմակայել տարբեր ուղղություններից եկող հարվածների: Երրորդ կարևոր գործոնն իսլամական ծայրահեղականների ակտիվությունն է: Ըստ որում՝ ակտիվ են հատկապես Ադրբեջանից Լևանտ մեկնած և, ենթադրաբար, հետ գալու նպատակ ունեցող ադրբեջանցի իսլամիստները: Հեռավոր Նիգերիայից «Բոկո հարամի» լիդերի ջերմ ողջույններն ադրբեջանցի ժողովրդին պետք է, որ Ալիևին հուշեն, թե ինչ խնդիրներ նա կարող է ունենալ, եթե գործընթացները ձեռքից բաց թողնի:

Հայկական կողմն Ալիևին արկածախնդրության առիթ չպետք է տա

Հասկանալի է, որ այս և այլ գործոններ ստիպում են Ալիևին օգտագործել եղած բոլոր ռեսուրսները՝ առնվազն սուբյեկտությունը չկորցնելու համար: Ցավոք սրտի, կովկասյան բռնակալը իր կառավարման տարիներին ոչ մի էական ռեսուրս չի կուտակել գործընթացներն իր ուզած հուն ուղղորդելու համար, և միակ կռվանը մնացել է ղարաբաղյան խնդիրը: Ըստ այդմ՝ մեծ է հավանականությունը, որ Իլհամ Ալիևը կփորձի արկածախնդրության դիմել ղարաբաղյան ճակատում: Չի բացառվում, որ ուղղաթիռի խոցումը սադրանք էր հենց այս նպատակով: Հավանաբար, Բաքվում հաշվարկել են, որ հայկական կողմը որևէ սիմետրիկ հակահարված կհասցնի, ինչով էլ ջինը շշից բաց կթողնի: Ահա այստեղ է, որ Երևանն ու Ստեփանակերտը պետք է հաշիվ տան իրենց գործողություններին: Անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում, ինչ նպատակներով է աննախադեպ փաստ արձանագրվել շփման գծում, հայկական կողմը պետք է իրավիճակին սթափ գնահատական տա, և իր քայլերով չընդլայնի Ալիևի գործողությունների հնարավորությունը: Չի բացառվում, իհարկե, որ Արցախյան օդուժի ուղղաթիռը խոցվել է ադրբեջանցի դիրքապահների ինքնագլուխ նախաձեռնության, կամ ասենք՝ պաշտպանության նախարարի մակարդակով տրված հրամանով: (ի վերջո հայկական կողմը խոշոր զորավարժություն էր անցկացնում, և դա կարող էր հունից հանել նորանշանակ նախարարին:) Բայց այդ եթեները որևէ կերպ չեն ազդում այն բոլոր գործոնների վրա, որ թվարկված են վերը: Հայկական կողմի համար կա մեկ գերնպատակ՝ Արցախի ժողովրդի ինքնիշխանությունը: Ուղղաթիռ խոցելով Ադրբեջանը որևէ կերպ այդ ինքնիշխանությանը վնաս չի պատճառել: Մնում է, որ հայկական կողմերը ևս իրենց գործողություններով որևէ վնաս չպատճառեն դրան:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}