Արագածոտն, Արմավիր. Ստուգված գրեթե բոլոր ռեստորաններում խախտումներ են հայտնաբերվել
Արագածոտնի մարզում ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախատեսում է ստուգումներ իրականացնել հանրային սննդի 20 օբյեկտներում: Ծառայության աշխատակազմի ղեկավար Հ. Գևորգյանը Panorama.am-ին հայնտեց, որ այս պահին ստուգումներ իրականցվել են 11 օբյեկտներում:
Հայտնաբերվել են խախտումներ «Սննդամթերքի մասին օրենք»-ի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների մասով, որոնք սահմանում են. «Սննդի շղթայում սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը պետք է բավարարեն սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջները»:
Տնտեսվարողները խախտել են նաև «Անասնաբուժության մասին օրենքի» 16-րդ հոդվածի 9-րդ կետի պահանջները, որոնք սահմանում են անասնաբուժական գործունեություն իրականացնողների պարտականությունները: Խախտումներ են հայտնաբերվել նաև կառավարության որոշման պահանջների մասով:
Արմավիրում ծառայության տարեկան ծրագրով նախատեսված է ստուգումներ իրականացնել հանրային սննդի 26 օբյեկտներում: Նոյեմբերի մեկի դրությամբ ստուգում իրականացվել է 22 օբյեկտներում, 1-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, 4-ում ստուգումները չեղյալ են համարվել, քանի որ դրանց գործունեությունը դադարեցվել է:
Մնացած օբյեկտներում հայտնաբերվել են առողջապահության նախարարի հրամանի ու կառավարության որոշման խախտումներ:
Ծառայության աշխատակազմի ղեկավարի գրավոր պատասխանում նաև նշված է, որ բոլոր տնտեսվարողները, որոնց մոտ խախտումներ են հայտնաբերվել, ենթարկվել են վարչական պատասխանատվության, տրվել են հանձնարարականներ խախտումների վերացման վերաբերյալ: Իրականացվել է վերահսկողություն հանձնարարականների կատարման մասով:
Մյուս մարզերի հանրային սննդի օբյեկտների վերաբերյալ հրապարկումները՝ հաջորդիվ:
Նախորդող հրապարակում՝
Սննդի անվտանգության ծառայության թիրախում այս տարի ռեստորանային ծառայություններն են
Ի՞նչ է գտել ՍԱՊԾ-ն Արարատի ռեստորաններում