«Երիտասարդ դասախոսներին խնդրում եմ ազատման դիմում չգրել, խնդիրը, անպայման, կլուծվի». Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում մեկ անգամ ևս անդրադառնալով երիտասարդ դասախոսներին նպատակային սոցիալական վճարից ազատելու հարցին, մասնավորապես` «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կողմից իրականացրած բողոքի ակցիային, նշեց` ուրախ է, որ հանրային նախաձեռնությունները խնդիրը պահում են իրենց ուշադրության կենտրոնում, բայց միաժամանակ ասաց, որ տվյալ խնդիրը նախարարության ուշադրության կենտրոնում է մինչև հանրային նախաձեռնությունների կողմից մտահոգությունը ստանալը:
«Աներկբա է, որ խնդիրը գոյություն ունի, քանի որ այն կարևորագույն խնդիրներից մեկն է, և աներկբա է, որ այս խնդիրը լուծվելու է: Փորձում էինք ինդրին տալ լուծումներ` առանց օրենքի փոփոխության, բայց իրավաբաններն ասում են, որ մեր այդ մոտեցումը գուցե հնարավոր չլինի իրականացնել: Իհարկե ԿԳ նախարարությունը խնդրի մասին բարձրաձայնողն է, բայց այս հարցով զբաղվողը ֆինանսների նախարարությունն է»,- ասաց Ա.Աշոտյանը` հավելելով, որ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը երեկ ասել է, որ խնդիրը լուծում կստանա:
«Ես խնդրում եմ, որ բոլոր երիտասարդ դասախոսները, ովքեր դեռ ազատման դիմում չեն գրել` չանել դա, սպասել և խնդիրը, անպայման, կլուծվի»,- նշեց Ա.Աշոտյանը:
Նախորդող հրապարակում`
«Իրականում սա սպառնալիք է». Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա