Ադրբեջանը ԼՂՀ օդային տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարել
Ադրբեջանը ոչ թռիչքային գոտի է հայտարարել «օկուպացված տարածքների օդային տարածությունը և ըստ սահմանված կարգի այդ մասին տեղյակ է պահել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամներին»: Այս մասին նշված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ՝ կապված ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խփված ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի վերաբերյալ: Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը հրապարակել է APA գործակալությունը:
«Լարվածության պահպանման հիմնական պատճառն այն է, որ Հայաստանի զինված ուժերը գտնվում են Ադրբեջանի օկուպացված տարածքներում: Այդ իսկ պատճառով իրադրության լարվածության պատասխանատվությունը ամբողջովին Հայաստանի վրա է»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին