«Ո՞վ է պատասխանատու 6 երեխաների կրթությունից զրկված լինելու նման փաստի համար»
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն 6 երեխաների կրթությունից զրկված լինելու համար Երևանի քաղաքապետն է պատասխանատու: Այս մասին նշված է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի տարածած հայտարարության մեջ, ով այսօր բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին.
«Նոյեմբերի 13-ի կեսօրին համացանցում տարածվել է լրագրող Արման Սուլեյմանյանի նյութն այն մասին, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Խարբերդ թաղամասի բնակիչ ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանի 12 երեխաներից 6-ը դպրոցահասակ են և դպրոց չեն հաճախում:
Ընտանիքի հոր համարն է 077090860: Պարզվում է ընտանիքը պարբերաբար դիմել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին, ՀՀ նախագահին, Երևանի քաղաքապետին Աժ փոխխոսնակին, սակայն՝ ապարդյուն: Շենգավիթ վարչական շրջանի ողջ անձնակազմն ու Երևանի քաղաքապետարանն է պատասխանատու կրթությունից դուրս մնացած յուրաքանչյուր երեխայի համար, իսկ այս դեպքում նրանք նույն ընտանիքից 6-ն են:
Ինչպե՞ս կբացատրեք նման բացթողումը, ո՞վ է պատասխանատու 6 երեխաների կրթությունից զրկված լինելու նման փաստի համար:
Խնդրում եմ տեղեկացնել, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկելու քաղաքապետարանն այս երեխաների կրթության իրավունքը վերականգնելու համար, ի՞նչ քայլեր է ձեռնարկելու սոցիալական ապահովության վարչությունը երեխաներին դպրոց հաճախելու համար ընտանիքին անհրաժեշտ պիտույքներով ապահովելու նպատակով: Այս ընտանիքը ներառվա՞ծ է արդյոք սոցիալական օգնության ծրագրերում հատկապես՝ ո՞ր»,-ասված է նամակում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա