Բելգիան ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը
Այսօր Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը Ադրբեջանից փոխանցվեց Բելգիային՝ Ստրասբուրգում կայացած կոմիտեի նիստի ժամանակ, որին մասնակցում էին ԵԽ անդամ 47 երկրների ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում է մեր թղթակիցը` Ստրասբուրգից:
Բելգիան կնախագահի Եվրոպայի խորհրդում 6 ամիս՝ նոյեմբերից մինչև մայիս։ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նոր նախագահ, Բելգիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերով նախարար Դիդիեր Ռեյնդերսը նախարարների կոմիտեում ներկայացրել է իր նախագահության առաջնահերթությունները։
Այսօր տեղի կունենա նաև Բելգիայի դրոշի բարձրացումը Ստրասբուրգի քաղաքապետարանի առաջ և Ստրասբուրգի տրամվայները կզարդարվեն Բելգիայի նախագահության լոգոյով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան