Վերնիսաժի գործով առաջին դատական նիստը՝ նոյեմբերի 21-ին
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում Վերնիսաժում մայիսի 17-ին տեղի ունեցած կրակոցների գործով առաջին դատավարությունը կկայանա նոյեմբերի 21-ին: Նիստը նախագահող դատավորն է Գագիկ Պողոսյանը:
Դատական տեղեկատվական համակարգում նեկայացված մեղադրական եզրակացության համաձայն, Գոռ Առաքելյանը գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել հրազեն հանդիսացող գործարանային արտադրուրյան 9մմ տրամաչափի «ՊՄ» /Մակարով/ տեսակի ատրճանակ ու 9մմ տրամաչափի ակոսափող հրազեններից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնց գործադրմամբ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամր 13:20-ի սահմաններում Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև անուղղակի դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։
Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. մայիսի 17-ին՝ ժամր 13:20-ի սահմաններում Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղին՝ մուտքի դարպասների մոտ ավտոմեքենան կայանելու շուրջ իր րնկեր Ներսես Մելքոնյանի հետ միասին վիճաբանել են Գոռ Առաքելյանի հետ, որի րնթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության՝ շրջակայքում գտնվող անձանց նկատմամբ, ակնհայտորեն խախտելով վարքագծի համրնդհանուր ճանաչում ստացած նորմերր՝ շուրջ հինգ րոպե տևողությամբ բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես նաև իրենց խուլիգանական գործողությունները զուգորդել են բռնության գործադրմամբ՝ հարվածներ են հասցրել Գ. Առաքելյանին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ՝ ձախ նախաբազկի, ձախ դաստակի շրջանի քերծվածքների ձևով։
Գոռ Առաքելյանը, Վալերի Հովհաննիսյանը և Ներսես Մելքոնյանը կալանավորված են: Գոռ Առաքելյանի մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և ապօրինի զենք-ռազմամթերք պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով), երկու և ավել անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով):
Ներսես Մելքոնյանին և Վալերի Հովհաննիսյանին մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը):
Նախորդող հրապարակում՝
Գոռ Առաքելյանի փաստաբանը դեռ սպասում է պատասխանների. Վերնիսաժի գործ
Վերնիսաժի գործ. Ներսես Մելքոնյանի պաշտպանը միջնորդություններ է ներկայացնելու
«Քննչական մարմինը կամայական որոշում է կայացրել». Վերնիսաժի գործով մեղադրվող Գ. Առաքելյանին առաջադրված նոր մեղադրանքների մասին
Վերնիսաժի գործ. Գոռ Առաքելյանի գործով Գլխավոր դատախազին ներկայացրած բողոքի պատասխանը դեռ չկա
Վերնիսաժի գործ. Վալերի Հովհաննիսյանին պատգարակի վրա տեղափոխել են դատարան ու կալանավորել
Վերնիսաժում հնչած կրակոցներից վիրավորված Վալերի Հովհաննիսյանը մինչ այժմ տուժող չի ճանաչվել. Փաստաբան
Վերնիսաժի գործով ձերբակալվել է Ներսես Մելքոնյանը
Որտեղի՞ց Ալիկ Սարգսյանը գիտի, որ ցինիզմ է դրսևորվել. Փաստաբանի տարակուսանքը
Վերնիսաժի միջադեպի մասնակիցներից մեկը նախկինում դատված է եղել
Վերնիսաժում կրակոցների հետևանքով տուժածներից 2-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում
Վերնիսաժում կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանը երկու ամսով կալանավորվեց
«Աբսուրդ է, ցավալի իրականություն». Վերնիսաժի գործով 2-րդ անձը կալանավորվեց
Եթե պատգամավորի փեսան կալանավորված է, ապա մյուսներն էլ պետք է կալանավորվեն. Փաստաբանի դժգոհությունը
Վերնիսաժի գործ. «Գոռի նկատմամբ բռնություն է կիրառվել, բավականին ակտիվ ու շարունակական»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները