Նոյեմբերի 13-ը կույրերի միջազգային օրն է
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոյեմբերի 13-ը հռչակել է կույրերի միջազգային օր: Օրվա խորհուրդն է` հիշել, որ մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր ինչ-որ բանով տարբերվում են մեզանից:
Այս օրը շատ երկրներում կազմակերպվում են միջոցառումներ, որոնց հիմնական նպատակն է մարդկանց ուշադրությունը սևեռել մարդկանց վրա, որոնք կորցրել են տեսողությունը, լավ չեն տեսնում, նաև պայմաններ ստեղծել, որ այդ մարդիկ կարողանան կյանքի բոլոր ոլորտներում ունենալ իրենց մասնակցությունը, հնարավորություն ստեղծել, որպեսզի կրթություն ստանան, աշխատեն, ընդհանուր առմամբ` բարելավել այդ մարդկանց կենսակերպը:
Օրը պատահական չի ընտրվել. 1745 թվականին նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում ծնվել է հանրահատ ուսուցիչ Վալենտին Հայուին, ով Փարիզում ու Պետերբուրգում հիմնել է կույրերի համար նախատեսված մի քանի դպրոց ու կազմակերպություն: Նա է առաջինը ստեղծել հատուկ տառատեսակներ` «ունցիալ», որոնց օգնությամբ կույրերը կարողացել են կարդալ:
Կույրերի համար գիրք ստեղծելու մտահղացումը նույնպես պատկանում է Վ. Հայուին: Նա հիմնում է տպագրատուն և մի քանի գիրք տպում «ունցիալ» տառատեսակով: Վալենտին Հայուին գրքերի հիման վրա կույրերը գրաճանաչ են դարձել, մինչև 1829 թվականին Լուի Բռայլը հայտնագործել է կույրերի բրալյան այբուբենը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում շուրջ 285 մլն մարդ թույլ տեսողություն ունի, 19 մլն երեխա տեսողության խանգարումներ ունի, 39 մլն մարդ կույր է. նրանց 90 տոկոսը բնակվում է ոչ զարգացած երկրներում։ Կուրության տանող դեպքերի 80 տոկոսը կանխարգելելի է:
Տեսողական խանգարումներ ունեցող մարդկանց 65 տոկոսը 50-ից բարձր տարիքի են։ Սա վկայում է այն մասին, որ տարիքի հետ ավելանում է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց թիվը։ Մինչդեռ տարիքային այս խումբը կազմում է երկրագնդի բնակչության 20 տոկոսը: Վերջին 20 տարիների ընթացքում աշխարհում էապես նվազել է ինֆեկցիոն հիվանդությունների պատճառով կուրության տանող դեպքերի թիվը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում