Ատրճանակը գնված է, ժամանակն է ինքնասպան լինել. Ռուս քաղաքագետը` Ալիևին
Ռուս քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցևը facebook-յան իր էջում անդրադարձել է երեկվա միջադեպին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հայկական ռազմաօդային ուժերի Ми-24 ուղղաթիռի խոցմանը:
«Ալիևը ավելի շատ է սկսել հիշեցնել 2004-2005թթ-ի Սաակաշվիլուն: Նրան ձեռք չի տալիս ստատուս-քվոն, կարգավիճակի փոփոխմանը նա չի կարողանում հասնել խաղաղ ճանապարհով, այդ իսկ պատճառով սկսում է իրավիճակը փոխել ռազմական ճանապարհով: Հարցը միայն նրանում է, որ ինքը պետք է վստահ լինի հաղթանակի մեջ, այլապես պարտության դեպքում Ղարաբաղը Ադրբեջանի համար վերջնականապես կորած կարելի է համարել, իսկ ինքը` Ալիևը, ավելի վատ կավարտի, քան Սաակաշվիլին…Մյուս կողմից, նա երկար տարիներ այնքան է սրել իրավիճակը երկրի ներսում, որ հիմա իրեն շատ դժվար է հետընթացը: Ալիևը այնքան էր ասում, որ եթե հայերը հողերը չտան խաղաղությամբ, ապա նա դրանք կվերցնի ուժով և ահա հանրային կարծիքը նրան դրդում է այդ որոշմանը` նեղացնելով հնարավորությունների միջանցքը: Ինձ ավելի շատ է սկսում թվալ, որ մեծ պատերազմը մոտ է, առաջիկա 2-3 տարիներին կլինի…. Ատրճանակը գնված է, ժամանակն է ինքնասպան լինել»,- գրառել է Ա.Եպիֆանցևը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան