Կատարվածը ադրբեջանական վարչակազմի ձեռքի գործն է. Ֆրանսուա Ռոշբլուան
Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ ՊԲ ուղղաթիռի խոցման վերաբերյալ:
«Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը գործում է Հարավային Կովկասի ժողովուրդների միջև խաղաղություն ու երկխոսություն հաստատելուն ի նպաստ: Հետևաբար, մենք դատապարտում ենք այս նոր բռնության պոռթկումը: Մենք արձանագրում ենք, որ ինչպես միշտ, այս անգամ ևս այն ադրբեջանական վարչակազմի ձեռքի գործն է»,-ասել է Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը:
«Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որը պատասխանատվություն է ստանձնել աջակցել կողմերին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում քաղաքական լուծում գտնելու նպատակով: Հոկտեմբերի 27-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի իր պաշտոնակցի հետ միասին Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ հանդիպման ընթացքում պարտավորվել էր միջոցներ ձեռք առնել տեղում լարվածությունը նվազեցնելու համար: Այս սադրանքը ի չիք է դարձնում Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները: Մենք հույս ունեինք, որ Բաքուն առավել ռացիոնալ և կառուցողական վարքագիծ էր որդեգրելու Փարիզում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական հանդիպումից հետո: Խախտելով ընդամենը մի քանի օր առաջ Ֆրանսիային տրված իր խոստումը՝ ադրբեջանական վարչակազմը դրանով ցույց է տալիս, որ հուսալի գործընկեր չէ տարածաշրջանում»,-եզրափակել է Ֆրանսուա Ռոշբլուանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան