Միջանցքներում շարունակվում է Սարգսյան-Ծառուկյան հանդիպման մանրամասների քննարկումը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է. «ՀՀԿ գործադիր մարմինն այս շաբաթ նիստ չի գումարի։
«ԳՄ նիստերը հրավիրում է ՀՀԿ ղեկավարը՝ կախված նպատակահարմարությունից և իր ծանրաբեռնվածությունից»,-ասել են ՀՀԿ գրասենյակից, որի միջանցքներում շարունակվում է Սարգսյան-Ծառուկյան հանդիպման մանրամասների քննարկումը։
Ըստ ծերերի՝ հանդիպման «քավորն» է եղել Հովիկ Աբրահամյանը, որը նախորդ ԳՄ-ում ծերերին բացատրել է, որ եռյակն իր հրաժարականն է պահանջում և ոչ նախագահի։ Ծառուկյանն էլ իր հերթին շտապել է ներկայանալ նախագահին՝ հավաստելու սույն հանգամանքը, ինչպես նաև հայտնելու ԲՀԿ լոյալությունն ու սերը ՀՀԿ-ի նկատմամբ, ընդհանրապես «նախագահ ջանի» նկատմամբ՝ մասնավորապես, մանավանդ որ մեկ շաբաթ հետո Հովիկ Արգամիչը պետք է խորհրդարանի դատին ներկայացներ 2015թ. բյուջեն»։