Իսրայելը մուտքի արտոնագիր չի տրամադրել ՄԱԿ-ի հանձնաժողովի անդամներին
Իսրայելը հրաժարվել է մուտքի արտոնագիր տրամադրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի անդամներին, ովքեր հետաքննելու են Գազայի հատվածում Իսրայելի բանակի գործողությունները այս տարվա հուլիս-օգոստոսի ամիսներին «Պաշտպանության սահման» օպերացիայի շրջանակում: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը:
Հանձնաժողովի անդամները ժամանել էին Հորդանանի մայրաքաղաք Ամման, որից հետո Իսրայելի իշխանություններին խնդրել են մուտքի արտոնագիր տրամադրել: Նոյեմբերի 12-ի երեկոյան հրեական պետությունը նրանց մերժել է` նման կերպ հասկացնելով, որ չի ցանկանում համագործակել հանձնաժողովի հետ:
Նշենք, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը հիմնվել է պաղեստինյան օկուպացված տարածքներում, այդ թվում Արևելյան Երուսաղեմում և Գազայի հատվածում, մարդու իրավունքների բնագավառում միջազգային հումանիտար իրավունքի ու միջազգային իրավունքի խախտումները հետաքննելու համար:
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ից, երբ Իսրայելը սկսեց «Պաշտպանության սահման» ռազմական գործողությունը, Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 2016 պաղեստինցի, մեծամասամբ քաղաքացիներ: Իսրայելական կողմ ունեցել է 66 զոհ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում