ՀՀԿ-ականները համաձայնել են քննարկել ընդդիմության առաջարկած նախագիծը. «Ժողովուրդ»
Այսօր ԱԺ քառօրյայի վերջին օրն է: Նախատեսված է, որ 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումն այսօր կավարտվի: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների պնդմամբ՝ եկող երկուշաբթի արտահերթ նստաշրջան է լինելու: ՀՀԿ-ականները չեն բացառում, որ ողջ շաբաթ ԱԺ նիստեր լինեն, քանի որ Կառավարությունը բազմաթիվ նախագծեր է ուղարկել և դեռ ուղարկելու է խորհրդարան, որոնք պետք է քննարկվեն մինչև աշնանային նստաշրջանի ավարտը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականները համաձայնել են քննարկել նաև ընդդիմության առաջարկած կառավարման ճգնաժամի վերաբերյալ նախագիծը, և մինչ ԵՏՄ պայմանագրի քննարկմանն անցնելը հնարավոր է՝ ընդդիմության նախագիծը քննարկեն: