Դեկտեմբերի 26-ին և 27-ին կանցկացվեն ՀՀ ԳԱԱ անդամների ընտրություններ
Դեկտեմբերի 26-ին և 27-ին ՀՀ ԳԱԱ-ում կանցկացվեն ՀՀ ԳԱԱ իսկական անդամների (ակադեմիկոս), թղթակից անդամների և արտասահմանյան անդամների ընտրություններ: Ընտրությունների օրերը հաստատվել են ՀՀ ԳԱԱ նախագահության նոյեմբերի 12-ի նիստում:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին ընտրությունները տեղի կունենան ՀՀ ԳԱԱ 5 բաժանմունքներում, որտեղ կընտրվեն ՀՀ ԳԱԱ իսկական անդամների, թղթակից անդամների և արտասահմանյան անդամների թեկնածուները:
Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովում կընտրվեն ՀՀ ԳԱԱ անդամները: Կընտրվի 11 ակադեմիկոս լազերային ֆիզիկա, կոնդեսացված միջավայրի ֆիզիկա, ռադիոֆիզիկա և ռադիոաստղագիտություն, ֆիզիկական քիմիա, բժշկագիտություն, բուսաբանություն, պատմություն, արևելագիտություն, իրավագիտություն, սոցիոլոգիա, գյուղատնտեսական մեքենաշինություն մասնագիտությունների գծով և 16 թղթակից անդամ մաթեմատիկա, ինֆորմատիկա, միկրոէլեկտրոնիկա, լազերայն ֆիզիկա, կոնդեսացված միջավայրի ֆիզիկա, ռադիոֆիզիկա, տարրական մասնիկների ֆիզիկա, օրգանական քիմիա, երկրաբանություն, մոլեկուլային կենսաբանություն, շրջակա միջավայրի ուսումնասիրություն, բժշկագիտություն, հնագիտություն արվեստագիտություն, գրականագիտություն, լեզվաբանություն մասնագիտությունների գծով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա