«ՌեԱնիմանիա»-ն կյուրընկալվի Գյումրիում
«ՌեԱնիմանիա» Երևանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնն այս տարի կանցկացվի նաև Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիում։ Գյումրեցի կինոսերները նոյեմբերի 15-ից՝ տասն օր շարունակ հնարավորություն կունենան դիտելու տարվա լավագույն անիմացիոն ֆիլմերը Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում և Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում։ Այս մասին հայտնում է «ՌեԱնիմանիա» կինոփառատոնի մամւոլի ծառայությունը:
Նոյեմբեի 15-ին, ժամը՝ 18:00 –ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա բացման արարողությունը և կցուցադրվի «ՌեԱնիմանիա» 6-րդ կինոփառատոնում լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ ճանաչված «Տղան և աշխարհը» ֆիլմը (ռեժիսոր՝ Ալե Աբրեու)։
Նոյեմբերի 16-ին, ժամը՝ 17:30 –ից կցուցադրվեն մրցանակների արժանացած կարճամետրաժ ֆիլմերը և ֆրանսիական լավագույն անիմացիոն ստուդիաներից մեկի՝ «Ֆոլիմաժի», արտադրության «Փարիզցի կատուն» ֆիլմը : Առանձին ծրագրերով կներկայացվեն հայկական անիմացիայի պատմության լավագույն նմուշները:
Նոյեմբերի 17-ից՝ մեկ շաբաթ շարունակ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում կցուցադրվեն «ՌեԱնիմանիա» -ի այս տարվա մրցութային կարճամետրաժ և ավարտական ֆիլմերի ծրագրերը։
«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնը Գյումրիում անցկացվում է «ԱՊԱԳԱ ԹԵՔՆՈԼՈԶԻՍ» ընկերության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի աջակցությամբ։
Փառատոնն այս տարի տեղի ունեցավ հոկտեմբերի 25-ից 31-ը Երևանում՝ ՀՀ Վարչապետի բարձր հովանու ներքո և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնը ստացել էր ռեկորդային թվով հայտեր ՝ 900 ֆիլմ մոտ 90 երկրից, որոնցից ցուցադրվեցին մոտ 400 լիամետրաժ, կարճամետրած ֆիլմեր և հոլովակներ։ Փառատոնը հյուրընկալեց համաշխարհային անիմացիայի առաջատար երկրներից ժամանած շուրջ 20 ճանաչված հյուրերի, տեղի ունեցան հատուկ ցուցադրություներ, ֆիլմերի պրեմիերաներ և վարպետության դասընթացներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան