Այսօր «Ռուսական արջուկ» մրցույթի օրն է
Այսօր Հայաստանի 290 և Ստեփանակերտի 12 դպրոցների 7932 աշակերտ կմասնակցի Հայաստանում պաշտոնապես արդեն հինգերորդ անգամ անցկացվող «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» մրցույթին։ Այս մրցույթը «Այբ» կրթական հիմնադրամի կողմից մեր երկրում անցկացվող միջազգային հայտնի մրցույթների շարքից է և, ինչպես «Կենգուրուն» և «Մեղուն», նպատակ ունի խթանելու մեր աշակերտների մասնակցությունը միջազգային առարկայական մրցույթներին: Այս մասին հայտնում է «Այբ» կրթական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Դեկտեմբերի երկրորդ կեսին մասնակից յուրաքանչյուր դպրոց կստանա ամփոփ հաշվետվություն «Ռուսական արջուկ»-ում իր աշակերտների արդյունքների մասին: Ինչպես միշտ, նախատեսվում են նաև մրցանակաբաշխություններ, որոնք տեղի կունենան 2015 թ.-ի հունվարի վերջին:
Համաձայն «Ռուսական արջուկ» մրցույթի կանոնների` այս տարվա խնդիրներն ու պատասխանները կհրապարակվեն դեկտեմբերի 3-ին, «Այբ» կրթական հիմնադրամի կայքէջի Նախագծեր/«Ռուսական արջուկ» ռուսաց լեզվի միջազգային մրցույթ բաժնում:
Բոլոր մասնակից դպրոցներն ու աշակերտները կստանան մասնակցության հավաստագրեր, իսկ լավագույն արդյունք արձանագրած երեխաները կարժանանան պատվոգրերի ու խրախուսական մրցանակների:
Հայաստանում «Ռուսական արջուկ» մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը: Մրցույթի կազմակերպման գործընկերն է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ, ինֆորմացիոն հովանավորը՝ «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա