«Այն, որ Սահմանադրության ոգին խախտված է Հայաստանում, փաստ է»
«Վաղը Սահմանադրական դատարանը քննելու է Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի միանալու սահմանադրականության համապատասխանությունը, սակայն ասել, որ Սահմանադրական դատարանը գործելու է այդ դատարանին բնորոշ առաքելությամբ՝ որպես բարձրագույն դատարանի, և այն ճանաչելու է հակասահմանադրական, միամտություն կլինի»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Հանդիպմանը ներկա «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի պատասխանատու Դանիել Իոաննիսյանն էլ նշեց, որ Հայաստանում քաղաքացիներն ընդհանուր առմամբ իրազեկված չեն, ոչ ՄՄ-ից, ոչ ԵՏՄ-ից:
Ըստ նրա՝ ՀՀ Սահմանադրությունը երեք հստակ և ապացուցված հակասություն ունի ԵՏՄ պայմանագրի սահմանադրականության հարցի հետ:
«Հայաստանն անդամակցելու է մի միության, որի անդամ երեք պետություններն էլ պակաս ժողովրդավար են, քան Հայաստանը»,-կարծիք հայտնեց Իոաննիսյանը:
«Այն, որ Սահմանադրության ոգին խախտված է Հայաստանում, փաստ է: Վաղը Սահմանադրական դատարանը ճանաչելու է այդ զգայուն և կարևոր նշանակություն ունեցող փաստաթուղթը՝ կայացնելով հակասահմանադրական որոշում»,-նման դիտարկում արեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նա նաև նշեց, որ ՍԴ-ի որոշումը բողոքարկելու տարբերակներ կան համապատասխան այն մարմիններին, որոնց դեռևս անդամակցում է Հայաստանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները