Շիրակում ավտովթարի հետևանքով տուծաժ 14-ամյա ուղևորի վիրահատությունը բարահաջող է անցել
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14-ամյա Էդգար Սիմոնյանին: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Վթարված միկրոավտոբուսի 14-ամյա ուղևորը նոյեմբերի 12-ի երեկոյան Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել էր Երևան` վիրահատության նպատակով: Երեխան ունի զույգ բազկոսկրերի, ակնակապիճի և ձախ հայմորյան խոռոչի լատերալ պատի կոտրվածքներ, ինչպես նաև տարբեր աստիճանի այրվածքներ:
Բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշել է, որ նոյեմբերի 13-ին երեք ժամ տևած վիրահատությունը բարահաջող է անցել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա