Լորա Բեյլ. ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին միանալուց հետո էլ Համաշխարհային բանկը շարունակելու է իրականացնել իր ստանձնած հանձնառությունները
Հունվարի 1-ից, երբ Հայաստանը դառնա Եվրասիական տնտեսական միության անդամ, Համաշխարհային բանկը իր վարած քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի կատարելու: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլը:
«Համաշխարհային բանկն իր հանձնառությունները` կապված քաղաքականության, ֆինանսական օժանդակություն տրամադրելու հետ, չի փոխելու»,- ասաց նա:
ՀԲ ներկայացուցչի խոսքով, ՀԲ-ն կողմնակից է, որ Հայաստանը հնարավորինս ճկունություն ցուցաբերի, շատ հնարավորություններ օգտագործի իր առևտրային գործընկերների հետ:
«Առանձին առևտրային պայմանագրերը, որ երկիրը կնքում է, որևէ կերպ փոփոխության չի ենթարկում այն հանձնառությունները, որոնք մենք ստանձնել ենք երկրի ու ժողովրդի նկատմամբ»,- ասաց Լորա Բեյլը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները