Շուրջ 224 մլն դրամ` 1070 ուսանողի ուսման վարձի փոխհատուցման համար
Պետությունը ստանձնել էր պարտավորություններ` որոշակի սոցիալական խմբերում ներգրավված ուսանողների կրթության մատչելիության ապահովման գործում: Նախարարը ուսանողներին տեղեկացրել է, որ այս տարի համապատասխան ծրագրով աջակցություն է ցուցաբերվել բուհերի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով 1070 ուսանողի (բակալավրի կրթական ծրագիր՝ 1030 ուսանող, մագիստրոսի կրթական ծրագիր՝ 40 ուսանող): Այս մասին այսօր անդիպելով ՀՀ բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ, նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
ԿԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ համաձայն ծրագրի` ուսման վարձի 50-100 տոկոս փոխհատուցման համար ահրաժեշտ ֆինանսական միջոցները կազմել են 223.800.800 դրամ: Ա. Աշոտյանը ուսխորհրդի ղեկավարներին հորդորել է ուշադիր լինել իրենց բուհի սոցիալապես անապահով ուսանողների նկատմամբ և աջակցել նախարարությանը` վերոնշյալ ուսանողների բացահայտման և պետության կողմից նպատակային աջակցությունը ճիշտ հասցեատերերին տրամադրելու գործում: Բացի այդ, նախարարը կոչ է արել ուսխորհրդին` օգնել և հորդորել նաև վ երոնշյալ ուսանողներին` ավելի բարձր առաջադիմություն ցուցաբերել:
Ի պատասխան մասնավոր բուհերի ուսանողների հարցադրման` նախարարը խոստացել է, որ հաջորդ տարի փորձ կարվի ստեղծել իրավական համապատախան հիմքեր` մասնավոր բուհերի ոսանողներին ևս ընդգրկելու պետության կողմից սոցիալական խմբերին:
Ընդհանուր առմամբ` ցանկում ընդգրկված է 21 բուհ, մասնավորապես, վարձի փոխհատուցում է տրամադրվել ԵՊՀ-232, ՀՊՄՀ-167, ՀՊՏՀ-90, ԵՊԲՀ-69 ուսանողի և այլն: Ցանկում ընդգրկված են նաև մարզային բուհեր, մասնավորապես, ծրագրից օգտվել են Գավառի պետական համալսարանի 58, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի` 29, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի 82, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան Մանկավարժական ինստիտուտի 81, Գորիսի պետական համալսարանի 28 ուսանող:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա