Նոր մրցույթ՝ Կոնվերս բանկից
Կոնվերս բանկն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է մրցույթ: Samsung Galaxy S5 հեռախոս կարող է շահել նա, ով ճիշտ պատասխանի թվային տեխնոլոգիաների մասին հարցին և դառնա վիճակահանության հաղթողը:
Կոնվերս բանկի հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ վիճակահանությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին ժամը 18:00-ին Հանրապետության Հրապարակում՝ DJ Vakcina-ի համերգի և 3D show-ի ժամանակ: Միջոցառման գլխավոր նպատակն է ներկայացնել Կոնվերս բանկի նորագույն թվային պրոդուկտը, որ հաճելի անակնկալ է լինելու բոլոր նրանց, ով բարձր է գնահատում առաջադեմ տեխնոլոգիաների կիրառությունը առօրյա կյանքում:
«2014-ից Կոնվերս բանկը դիրքավորվում է որպես բանկային ծառայություններում վերջին սերնդի տեխնոլոգիաների կիրառող: Լինելով հավատարիմ այս գաղափարին, նոյեմբերի 18-ին մենք կներկայացնենք Հայաստանում աննախադեպ մի պրոդուկտ: Իսկ նախօրեին բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում են տեխնոլոգիաներով կարող են մասնակցել մեր հետաքրքիր խաղին ֆեյսբուքում», - նշել է Կոնվերս բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:
Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները: Մանրամասները՝ Կոնվերս բանկի ֆեյսբուքյան էջում: Մեկնարկել է նաև Կոնվերս բանկի www.iam.am կայքը, որտեղ իրականացվում է մինչև նոյեմբերի 18-ի միջոցառումը մնացած ժամանակի հետհաշվարկը: