Պաշտպանները պատրաստվում են դատական նիստին. Վերնիսաժի գործ
Այս տարվա մայիսի 17-ին Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների գործով առաջին դատական նիստի օրը արդեն հայտնի է՝ նոյեմբերի 21: Գործով կալանավորված Ներսես Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի հանդիպել իր վստահորդին, որպեսզի միասին մշակեն այն մարտավարությունը, որով պետք է հանդես գան դատական նիստերի ժամանակ:
«Առաջիկա շաբաթվա ընթացքում կհանդիպեմ վստահորդիս և միասին կորոշենք մարտավարությունը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վ. Էլբակյանն ասել էր, որ դատաքննության ընթացքում ներկայացնելու է միջնորդություններ:
Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ դատավարության ընթացքում բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու է ապացուցելու, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքներն անհիմն են, չեն բխում գործով ձեռք բերված ապացույցներից:
«Իրավական վերլուծության ենթարկելով՝ տեսնում ենք, որ գործն ու առաջադրված մեղադրանքներն իրար հետ կապ չունեն: Հույս ունեմ, որ արդարադատություն կլինի»,- ասաց փաստաբանը:
Վալերիկ Հովհաննիսյանի պաշտան Արայիկ Ալվանդյանն էլ ասաց, որ տասը օր առաջ գրավի միջնորդություն է ներկայացրել:
«Նիստի ժամանակ կանդրադառնան այդ հարցին»,- նշեց նա:
Նա շեշտեց, որ իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքն անհիմն է, նրա արարքում խուլիգանություն չկա. «Մարդն իր մեքենայում նստած է, կրակում են, իր մեղքը ո՞րն է»:
Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և ապօրինի զենք-ռազմամթերք պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով), երկու և ավել անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով):
Ներսես Մելքոնյանին և Վալերի Հովհաննիսյանին մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը):
Նախորդող հրապարակումներ՝
Գոռ Առաքելյանի փաստաբանը դեռ սպասում է պատասխանների. Վերնիսաժի գործ
Վերնիսաժի գործ. Ներսես Մելքոնյանի պաշտպանը միջնորդություններ է ներկայացնելու
«Քննչական մարմինը կամայական որոշում է կայացրել». Վերնիսաժի գործով մեղադրվող Գ. Առաքելյանին առաջադրված նոր մեղադրանքների մասին
Վերնիսաժի գործ. Գոռ Առաքելյանի գործով Գլխավոր դատախազին ներկայացրած բողոքի պատասխանը դեռ չկա
Վերնիսաժի գործ. Վալերի Հովհաննիսյանին պատգարակի վրա տեղափոխել են դատարան ու կալանավորել
Վերնիսաժում հնչած կրակոցներից վիրավորված Վալերի Հովհաննիսյանը մինչ այժմ տուժող չի ճանաչվել. Փաստաբան
Վերնիսաժի գործով ձերբակալվել է Ներսես Մելքոնյանը
Որտեղի՞ց Ալիկ Սարգսյանը գիտի, որ ցինիզմ է դրսևորվել. Փաստաբանի տարակուսանքը
Վերնիսաժի միջադեպի մասնակիցներից մեկը նախկինում դատված է եղել
Վերնիսաժում կրակոցների հետևանքով տուժածներից 2-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում
Վերնիսաժում կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանը երկու ամսով կալանավորվեց
«Աբսուրդ է, ցավալի իրականություն». Վերնիսաժի գործով 2-րդ անձը կալանավորվեց
Եթե պատգամավորի փեսան կալանավորված է, ապա մյուսներն էլ պետք է կալանավորվեն. Փաստաբանի դժգոհությունը
Վերնիսաժի գործ. «Գոռի նկատմամբ բռնություն է կիրառվել, բավականին ակտիվ ու շարունակական»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները