Գազը կթանկանա՞. «ՀԺ»
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Հայկական Ժամանակ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ նախարարության կուլիսներում մտահոգություններ են հնչում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի հնարավոր բարձրացման շուրջ: Անցած տարեվերջին «Գազպրոմի» հետ կնքված պայմանագրի համաձայն, Հայաստանին մատակարարվող գազի գինը առաջիկա 5 տարիներին պետք է մնա անփոփոխ, սակայն կա մի վերապահում, ըստ որի, այդ գինը ուղղակիորեն փոխկապակցված է ՌԴ-ի ներքին գների հետ:
«Եթե ՌԴ-ում ներքին գները բարձրանան, ապա կբարձրանա նաեւ Հայաստանին մատակարարվող գազի գինը: Նախարարությունում սպասումներ ունեն, որ նավթի գների կտրուկ անկման հետեւանքով նավթագազային համալիրի ֆինանսական կորուստները Ռուսաստանի իշխանությունները կփորձեն մասամբ փոխհատուցել գազի ներքին գնի բարձրացման հաշվին: Ըստ այդ սպասումների, գազի գնի փոփոխությունը հնարավոր է արդեն հաջորդ տարվա գարնանը»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան