Որքա՞ն է կազմում արտահանվող իրանական 1 խմ. գազի սակագինը
«Իրանի նավթի նախարար Ռոսթամ Ղասեմին հրապարակել է արտահանվող գազի սակագները»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Իրանը ներկայում գազ արտահանում է Թուրքիա և Հայաստան, որի հետ առևտուրը կատարում է էլեկտրաէներգիա գազի դիմաց ձևաչափով:
Բացի այդ, Իրանը գազի արտահանման մասին պայմանագրեր ունի նաև Իրաքի և Պակիստանի հետ:
«Եթե նախկինում հստակ չէր հայտարարվում, թե որ երկրին, ինչ սակագնով է գազ վաճառվում, ապա ներկայում դա հստակեցվել է. Իրանի նավթի նախարարը հրապարակել է գազի նոր սակագները, համաձայն որոնց՝ 1 խմ. գազը Թուրքիային վաճառվում է 50, Իրաքին՝ 44, իսկ Պակիստանին 55 սենթով»,-նշում է իրանական աղբյուրը:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Իրան-Հայաստան գազային համագործակցությունը խորացնելու համար անհրաժեշտ է անվտանգության բարենպաստ միջավայր