ՄԱԿ. ԻԼԻՊ-ի հրամանատարությունը զանգվածային պատերազմական հանցագործություններ է իրականացնում
Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ հանձնաժողովի հետաքննիչները նոր զեկույց են հրապարակել, որում նշել են, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» հրամանատարները պատասխանատվություն են կրում Սիրիայի հյուսիսում «զանգվածային» պատերազմական հանցանքներ իրականացնելու համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
ՄԱԿ փորձագետների նոր զեկույցը հիմնված է ավելի քան 300 տղամարդու, կնոջ և երեխայի հետ անցկացրած հարցազրույցների վրա, ովքեր փախուստի են դիմել Սիրիայի հյուսիսից կամ դեռ ապրում են ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններում, ինչպես նաև զինյալների կողմից տարածած տեսանյութերի ու նկարների վրա:
Զեկույցում նշվում է, որ իսլամիստներն իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններում սարսափ են տարածում` քաղաքացիների գլխատելով, քարերով պատժելով կամ նրանց վրա կրակելով:
«Առևանգված մարտիկների և քաղաքացիների զանգվածային սպանություններին հետևում էին ռազմական բռնությունները: ԻԼԻՊ-ի անդամները միջազգային իրավունքի արտասովոր խախտումներ ու զանգվածային սպանություններ են իրականացրել, որը պատերազմական հանցագործություն է: ԻԼԻՊ-ի հրամանատարությունը գործել է կամայականորեն` իրականացնելով այդ հանցագործությունները»,-ասվում է զեկույցում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում