Բաց նամակ ուժային կառույցներին
Արդեն որերորդ լուրջ (ոմանք այն գնահատում են զինադադարի կնքումից ի վեր ամենալուրջ) դեպքն է հայ-ադրբեջանական սահմանին, ու ես կրկին զարմացած եմ ուժայինների խոսքային վարքից: Ուզում եմ մի նորություն հայտնել` մարդիկ ամենևին էլ հիմար չեն: Նրանք շատ բան հասկանում են, քիչ խոսում, որովհետև հասկանում են նաև, որ կա պատերազմական վիճակ` կա քարեր նետելու ու այդ քարերը գոգերում լուռ պահելու ժամանակը: Հավատացնում եմ` ես հստակ տարբերակում եմ այդ երկուսը իրարից:
Ադրբեջանցիների կողմից խփված ուղղաթիռի ու պաշտոնական շատ ժլատ հայտարարությունների հետ կապված` ինձ ոչ միայն հասկանալի չեն ուժային կառույցների, ԱԳՆ-ի, մեղմ ասած, ոչ արագ արձագանքները, այլև` որ այդ դեպքերի մասին նախքան պաշտոնական հայտարարությունները, կայքերն ու ֆեյսբուքցիները արդեն գրում են այն ամենը, ինչ պիտի ասեին պաշտոնական աղբյուրները:
Համոզված եմ, որ նման իրավիճակներում ուժայինների գործողությունների մասին «մեր տեղեկություններով» գրելը խոսում է ոչ միայն ուժայինների փոխարեն, այլև ոչ ուժայինների օգտին: Ստացվում է առնվազն երկու բան`
1.ուժային կառույցները «երես» ու պատասխանատվություն չունեն ասելու իրենց մասին
2. ուժայիններում աշխատում են «բացբերաններ»` դուրս են գալիս, ներսում եղածը պատմում են:
Չի սազում:
Թուլացնում է:
Հարգանքներով`
Անահիտ Ոսկանյան, գլխավոր խմբագիր
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները