Սթրեսն աղեստամոքսային տրակտի խնդիրներ է առաջացնում
Ժամանակակից դինամիկ աշխարհում մարդուն չես կարող պատկերացնել առանց հոգսի ու խնդիրների, այսպես թե այնպես բոլոր մարդկանց ինչ-որ բան է հուզում. Վարկի մարման օրն է, երեխան դպրոցում անհաջողություն է ունեցել, աշխատանքում խիստ դեդլայն է և այլն: Սթրեսն օրգանիզմի պաշտպանիչ ռեակցիա է, սակայն եթե այն պարբերաբար է լինում, ապա հանգեցնում է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների առաջացման. Գրում է «Իտոմեդ.ռու»-ն:
Եթե դուք լավ եք զգում կամ էլ սիրահարված եք, ապա ձեր ստամոքսի գոյության մասին չեք էլ հիշում, իսկ եթե անհագստանում եք, ապա ի հայտ է գալիս սրտխառնոց ու ուտելիքից հրաժարում: Մի քանի տարի առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետներն էլ համաձայնեցին, որ աղեստամոքսային հիվանդությունների 65%-ի դեպքում պատճառը սթրեսն է: Պարզվում է, այն խաթարում է արյունամատկարարման պրոսեցը, ինչը ստամոքսահյութի վրա վատ ազդեցություն է ունենում, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել խոցի կամ գաստրիտի առաջացմանը:
Հենց այս պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել սթրեսներից, հանգստանալ, զբոսնել, սպորտով զբաղվել, առողջ սնվել, դրական էմոցիաներով պատվել: Այս բոլորը կարող են ձեզ համար ապահովել բարձր տրամադրություն ու ամուր առողջություն: Սակայն եթե ստամոքսի հիվանդությունն արդեն զարգացել է, պետք է դիմել բժշկի:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա