Տավուշի հանրային սննդի 10 օբյեկտներում խախտումներ են հայտնաբերվել
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումների արդյունքում խախտումներ է հայտնաբերել Տավուշի մարզի հանրային սննդի մեկ տասնյակ օբյեկտներում: Այս մասին Panorama.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրել է ծառայության աշխատակազմի ղեկավար Հ. Գևորգյանը՝ չնշելով օբյեկտների անուններ:
Խախտվել են «Սննդի անվտանգության մասին», «Անասնաբուժության մասին» օրենքների տարբեր հոդվածների, ինչպես նաև կառավարության որոշման մի քանի կետերի պահանջներ:
Աշխատակազմի ղեկավարի ներկայացրած տեղեկատվության համաձայն, ծառայության տարեկան ծրագրով նախատեսվում է ստուգումներ անցկացնել հանրային սննդի 25 օբյեկտներում: Նոյեմբերի մեկի դրությամբ 6 օբյեկտներում ստուգում անցկացնելու մասին որոշումները չեղյալ են համարվել, ստուգվածներից միայն չորսում խախտումներ չեն եղել, տասում օրենքի պահանջների խախտումներ են հայտնաբերվել:
Ծառայության աշխատակազմի ղեկավարի գրավոր պատասխանում նաև նշված է, որ բոլոր տնտեսվարողները, որոնց մոտ խախտումներ են հայտնաբերվել, ենթարկվել են վարչական պատասխանատվության, տրվել են հանձնարարականներ խախտումների վերացման վերաբերյալ: Իրականացվել է վերահսկողություն հանձնարարականների կատարման մասով:
Մյուս մարզերի հանրային սննդի օբյեկտների վերաբերյալ հրապարկումները՝ հաջորդիվ:
Նախորդող հրապարակումներ՝
Սննդի անվտանգության ծառայության թիրախում այս տարի ռեստորանային ծառայություններն են
Ի՞նչ է գտել ՍԱՊԾ-ն Արարատի ռեստորաններում
Արագածոտն, Արմավիր. Ստուգված գրեթե բոլոր ռեստորաններում խախտումներ են հայտնաբերվել