Ադանայի քաղաքային այգիներից մեկը կառուցված է հայկական գերեզմանի վրա
Թուրքիայի Ադանա քաղաքի Սեյհան թաղամասում գտնվող Ինոնյու այգում կատարվող աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են մարդկային ոսկորներ: Պարզվել է որ այն եղել է հայկական գերեզման: Այս մասին հայտնում է թուրքական Adanahaber կայքը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այգում փոս է փորվել բնական գազի խողովակների անցկացման համար ու այդ աշխատանքների ժամանակ բանվորները հայտնաբերել են մարդկային ոսկորներ և այդ մասին հայտնել են ոստիկանությանը։
Հայտնաբերված ոսկորները տարվել են ոստիկանություն, անցկացվում է փորձաքննություն:
Ադանայի Ինոնյու այգին ստեղծվել է հայկական գերեզմանի տեղում։ Այն ունի 100-150 տարվա հնություն, սակայն այն ժամանակ ուղղակի անտեսվել է, որ այդտեղ գտնվում է հայկական գերեզմանատուն, միայն հայտնի է եղել, որ քաղաքը աճում, զարգանում ա այդ այգու շուրջ: