Տնտեսություն 14:08 15/11/2014

Գործ ունենք ընդգծված սոցիալական ուղղվածության բյուջեի հետ. Գ.Մինասյան

«Մենք պետք է հասկանանք, որ այս բյուջեն իրականացվելու է մի ժամանակահատվածում, երբ տնտեսական որոշակիությունը տարածաշրջանում բավականին նվազ է: Եվ հաշվի առնելով բոլոր ռիսկային գործոնները հաջորդ տարվա բյուջեի գործոններից մեկը իրատեսության բարձր մակարդակն է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ գնահատելով 2015թ-ի պետական բյուջեի նախագիծը և անդրադառնալով ընդդիմադիրների քննադատությանը, թե բյուջեն ոչ թե զարգացման փաստաթուղթ է, այլ յոլլա գնալու:

Գ.Մինասյանը նշեց, որ որքան էլ դա չցանկանան տեսնել իր ընդդիմադիր գործընկերները, բայց փաստ է, որ գործ ունենք ընդգծված սոցիալական ուղղվածության բյուջեի հետ ու այդ իմաստով սոցիալական ծրագրերը բավականին ցայտուն են արտահայտված՝ 14 տոկոսով ավելանում են թոշակներն ու նպաստները, ավելանալուն է նվազագույն աշխատավարձը և այլն:

Հաջորդ կարևոր ուղղվածությունը, որ առկա է բյուջեի նախագծում վերաբերում է պաշտպանության բնագավառին, և պաշտպանական ծախսերի առումով ևս 2015թ-ի բյուջեն ապահովում է այնպիսի վիճակ, երբ պետությունը պատրաստ կլինի ցանկացած զարգացումների:

Անշուշտ, ցանկացած բյուջեի նախագծում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում տնտեսական զարգացմանն ուղղված ծախսերը: Գ.Մինասյանը նշեց, որ բյուջեի նախագծին զուգահեռ ընդունվել են մի շարք օրենքներ, որոնք նպաստում են տնտեսական բարենպաստ պայմանների ստեղծմանն ու փոքր ու միջին բիզնեսի համար արտոնյալ պայմանների ձևավորմանը և դրանք բոլոր բերում են նրան, որ ապահովվեն նպաստավոր պայմաններ տնտեսական աճի ու զարգացման համար:

«Եվս մեկ կարևոր հանգամանք. մենք նոր, մեծ հնարավորություններ ենք ստանում տնտեսական նոր զարգացումների համար և դա պայմանավորված է նրանով, որ ԵՏՄ անդամ-երկրների մեջ Հայաստանը կլինի միակը՝ արտոնյալ երկրի կարգավիճակով, որը լուրջ ներդրումների հնարավորություն կարող է առաջացնել Հայաստանում ինչպես ՌԴ-ի ձեռնարկատերերի և արդյունաբերողների կողմից, այնպես էլ ԵՄ արդյունաբերողների համար: Սա հասկանալի է, քանի որ Ռուսաստանը գտնվում է պատժամիջոցների տակ և դա թույլ չի տալիս, որ ինքը իր ապրանքը ողջ ծավալով իրացնի Եվրոպայում: Եվ ռուսական այն ձեռնարկությունները, որոնք ընկնում են պատժամիջոցների տակ, կարող են ներդրումներ իրականացնել Հայաստանում՝ ապահովելով մի կողմից իրենց համար չափազանց արտոնյալ պայմաններ իրենց իսկ ապրանքների իրացման և շարժի համար, իսկ մյուս կողմից նաև Հայաստանում ներդրումներ կատարելով, աշխատատեղեր ստեղծելով համալրել մեր բյուջեն»,- թվարկեց Գագիկ Մինասյանը: 

Վերջինս նկատեց, որ նույնը կարելի է ասել նաև ԵՄ երկրների համար, որոնք նույնպես նույն այդ պատժամիջոցների պատճառով չեն կարողանում իրենց ավանդական շուկայում՝ ՌԴ-ում, իրացնել այդ ապրանքը և նրանց նույնպես ձեռք է տալիս արտադրությունը հիմնել Հայաստանում, որն էլ այդ ձեռնարկատիրության ու արդյունաբերության արդյունքները կիրացնի Ռուսաստանում:

«Սա նոր հնարավորություն է երկիրը զարգացնելու համար, որովհետև միայն բյուջեով չի, որ տնտեսությունը պետք է զարգանա, այլ բյուջեն պետք է ստեղծի հնարավորություններ, որոնք ոչ բյուջետային ֆինանսական հատկացումների միջոցով կզարգացնեն տնտեսությունը»,- հավելեց նա:

Ի դեպ, ՀՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերում կառավարության այսօրվա արտահերթ նիստում ընդունված որոշմանը՝ սահմանամերձ համայնքներին գազի, էլեկտրաէներգիայի և մի շարք այլ վճարների պետության կողմից փոխհատուցելուն: Գ.Մինասյանը նշեց, որ դեռևս չի կարդացել օրենքի նախագիծը, որն ընդունվել է կառավարության նիստում, այնպես որ մանրամասնորեն դեռ չի կարող իր գնահատականը ներկայացնել, բայց ընդհանուր առմամբ հստակ է մեկ բան՝ այն տեղավորվում է կառավարության կողմից իրականացվող քաղաքականության մեջ:

«Համայնքների համաչափ զարգացումը մեր պետության ամենակարևորագույն գործառույթներից մեկն է և այդ առումով սահմանամերձ տարածքների զարգացումը առաջնահերթության ամենակարևոր դրվածքներից մեկն է: Այս քայլով ոչ միայն բարենպաստ պայմաններ կստեղծվեն սահմանամերձ համայնքների տնտեսական զարգացման համար, այլև մյուս կողմից այդ համայնքներում կթեթևանա կյանքը, ինչն էլ որպես հետևանք կնվազեցնի արտագաղթի տեմպերը, նոր աշխատատեղեր կստեղծվեն և ինչու չէ՝ հեռանկարում նաև ներգաղթի պայմաններ ստեղծելու համար»,- ասաց նա ՝ ավելացնելով, որ խնդրի հաջող իրականացումը արդյունավետորեն կբերի իր կողմից նախանշված բոլոր խնդիրների լուծմանը:

Հիշեցնենք, կառավարությունն իր այսօրվա արտահերթ նիստում հավանության է արժանացրել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կարգավորում է ՀՀ կառավարության հաստատած ցանկ ներառված 31 սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Օրենքի նախագծով սահմանվում է, որ սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված և սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցվում են ՀՀ պետբյուջեի միջոցներից:

Հարակից հրապարակում՝
Ադրբեջանական զինված գործողությունների արդյունքում բնակարանններից զրկվածները նորերը կստանան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}