Ներկով անպարկեշտ գրառումներ են կատարել Եղիշե Չարենցի հուշարձանի վրա
Երևանի Կենտրոն վարչական շրջանի «Օղակաձև» զբոսայգում գտնվող, պետական սեփականություն համարվող, Եղիշե Չարենցի /հանրապետական նշանակության/ հուշարձանի վրա կատարված իրավախախտման փաստով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը գրավոր դիմել է Ոստիկանության Կենտրոնի բաժին: Հանցագործության մասին տրված հաղորդման մեջ նշվել է, որ ոյեմբերի սկզբին անհայտ անձը /կամ անձինք/ ներկով անպարկեշտ գրառումներ են կատարել հուշարձանի վրա: Այս մասին հայտնում են ՊՈԱԿ-ի մամուլի ծառայությունից:
Առաջնորդվելով ՀՀ քր. դատ. օր-ի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով, ՊՈԱԿ-ի տնօրինությունը, խնդրել է քննարկել ներկայացված հաղորդումը` հուշարձանին վնաս պատճառած անձին /անձանց/ հայտնաբերելու և օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:
ՊՈԱԿ-ի մասնագետների հաշվարկով հուշարձանի վրա կատարված գրառումները մաքրելու և նախկին տեսքի բերելու համար անհրաժեշտ է 120. 000 դրամ: