Ջոնի Դեփը հարբած վիճակում ներկայացել է կինոմրցանակաբաշխությանը
Ամերիկացի հայտնի դերասան Ջոնի Դեփը հարբած է ներկայացել Hollywood Film Awards կինոմրցանակաբաշխությանը: Նա ալկոհոլի ազդեցության տակ հանդես է եկել շնորհավորական ելույթով` ուղղված պրոդյուսերին: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն` հղում The Hollywood Reporter-ին:
Դերասանը, ճոճվելով է բեմ բարձրացել, որպեսզի հայտնի «Վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթողի անունը, և առաջին հերթին ասել է, որ միկրոֆոնը, որով խոսում է, ամենավատն է, որ երբևէ օգտագործել է: Դրանից հետո նա անցել է անպարկեշտ բառերի, սակայն հեռարձակողները «հարթել են» այդ պահերը:
Այդուհանդերձ դերասանին հաջողվել է մի քանի խոսք ասել ֆիլմի պրոդյուսերի մասին, սակայն խոսքի վերջում Դեփը նորից անցել է անհարիր բառապաշարի: Նշվում է, որ ներկաները իրադարձությունների նման շրջադարձ չէին սպասում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա