«Մանկական Եվրատեսիլ- 2014»-ի հաղթողի անունը պարզ կդառնա այսօր
Այսօր Մալթայում կկայանա «Մանկական Եվրատեսիլ- 2014» մրցույթը: Հայաստանը մրցույթին կներկայացնի 11-ամյա Բեթթին՝ «Արևի մարդիկ» (People of the sun) երգով: Նա ելույթ կունենա 12 համարի ներքո: Հայաստանի միավորները կհայտարարի «Մանկական եվրատեսիլ- 2013»-ի հայաստանյան մասնակից Մոնիկա Ավանեսյանը:
Բեթթիին երգի պատրաստման ընթացքում օգնել է երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը և գործիքավորող Մարտին Միրզոյանը:
Մրցույթին մասնակցում է 16 երկրի ներկայացուցիչ, ելույթ են ունենալու հետևյալ հերթականությամբ.
1. Բելառուս
2. Բուլղարիա
3. Սան Մարինո
4. Խորվաթիա
5. Կիպրոս
6. Վրաստան
7. Շվեդիա
8. Ուկրաինա
9. Սլովենիա
10. Մոնտենեգրո
11. Իտալիա
12. Հայաստան
13. Ռուսաստան
14. Սերբիա
15. Մալթա
16. Նիդեռլանդներ
Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին. «Արևիկ» մանկական խումբը իր «Երազանք» երգով, որի արդյունքում երկրորդ տեղը գրավեց 1 միավորի տարբերությամբ: 2008-ին Հայաստանը ներկայացրեց Մոնիկա Մանուչարովան, ով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 2009-ին «Մանկական Եվրատեսիլին» մասնակցել է Լուարա Հայապետյանը՝ զբաղեցնելով 2-դ հորիզոնականը: 2010-ին ծնունդով արցախցի 12-ամյա Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով կարողացավ Հայաստանին հաղթանակ բերել: 2011-ին մրցույթն անցկացվեց Հայաստանում և մեր երկիրը այս անգամ ներկայացրեց Դալիթան՝ զբաղեցնելով 5-րդ տեղը: 2012-ին Հայաստանը ներկայացրեց «Compass band» խումբը՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը, 2013-ին՝ Մոնիկա Ավանեսյանը՝ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում