«ԼՂՀ ուղղաթիռը խոցելու վերաբերյալ հայտնված տեսանյութերը իրականում սիրիական պատերազմից էին վերցված» (տեսանյութ)
Ընդհանուր առմամբ, միջադեպը տարօրինակ էր այն տեսանկյունից, որ երևում էր Ադրբեջանում էլ տարբեր կառույցներ տարբեր ձևով էին պատրաստ սրան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ադրբեջանցիների կողմից խոցված ԼՂՀ ուղղաթիռի դեպքից՝ ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Երևում էր, որ բանակային ղեկավարության միջև պլանավորված ինչ-որ բան եղել է: Ուղղաթիռի վրա կրակած ադրբեջանցի զինվորի պարգևատրումը գրեթե անմիջապես եղավ: Մյուս կողմից էլ նրանց ՊՆ լրատվական դաշտի աշխատողները երևի թե ընդահանրապես պատրաստ չէին ու չէին էլ նախատեսում նման բան»,-նշեց փորձագետը:
Ըստ նրա՝ ադրբեջանցիների լրատվական դաշտում ամեն ինչ խառնվեց. «Սկսեցին տարբեր տեսանյութեր դաշտ նետել, որի հիմնական իմաստն այն էր՝ ցույց տալ, իբր թե ռազմական գործողություններ են կատարվել: Միանգամից երկու տեսանյութ հայտնվեցին, իբր ուղղաթիռը խոցելու վերաբերյալ, որոնք իրականում սիրիական պատերազմից էին վերծված»,-նշեց Մարտիրոսյանը:
Մեդիափորձագետի մեկնաբանությունները միջադեպի և տեսանյութերի մասին առավել մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում