19:44 15/11/2014

Վարչապետը ծանոթացել է «Բարվա» ինովացիոն կենտրոնի արտադրական հնարավորություններին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արագածոտնի մարզի Թալին քաղաքում գործող «Բարվա» ինովացիոն հետազոտական կենտրոն: Այն մասնագիտացած է տնտեսության տարբեր ճյուղերի (գյուղատնտեսություն, էներգետիկա) համար նախատեսված ինովացիոն և բարձր տեխնոլոգիական սարքավորումների նախագծման ու արտադրության գործում: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը շրջայց է կատարել ինովացիոն կենտրոնի տարածքում, ծանոթացել տարբեր կայանների հզորություններին և արտադրվող սարքավորումներին՝ «Զենիթ» հակակարկտային (ավելի արդյունավետ են և մատչելի արտասահմանյան նմանատիպ հակակարկտային կայաններից), անտիֆրոստ (ցրտահարությունից պաշտպանություն և ջերմոցների ջեռուցում), անձրևների խթանման (աշխարհում անալոգը չունեցող), ինչպես նաև արևային, պիրոգազային և բիոզանգվածային (բիոզանգվածից բարձր կալորիական գազի ստացման տեխնոլոգիա) համակարգերին:

Այնուհետև կառավարության ղեկավարի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում «Բարվա»-յի նախագահ Արամ Վարդանյանը ներկայացրել է ինովացիոն կենտրոնի գործունեության ուղղությունները, արտադրական հզորությունները, արտահանման ծավալը և առաջիկա ծրագրերը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը կարևորում է ինովացիոն տեխնոլոգիաների հիման վրա արտադրության կազմակերպումը և պատրաստ է աջակցել այդ ուղղությամբ ծրագրերի իրականացմանը: Վարչապետի խոսքով՝ արդիական և արտահանման ներուժ ունեն, հատկապես, բիովառելիքի հիման վրա հոսանքի և գազի ստացման, անձրևների խթանման և հակակարկտային համակարգերը, որոնք կարող են արդյունավետ կիրառվել ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտերկրում:

Վարչապետ Աբրահամյանը ողջունել է ինովացիոն կենտրոնի արտադրության մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրումը՝ տեղական մտավոր և արտադրական ներուժի կիրառմամբ և հանձնարարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը «Բարվա» ինովացիոն կենտրոնի հետ համատեղ մշակել վերոնշյալ սարքավորումների արտադրանքի վաճառքի ծավալի մեծացման ու արտահանման խթանման ծրագիր:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}