Քրիշտիանու Ռոնալդու. «Գլխավորը 3 միավորն է, որը վաստակեցինք»
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կիսվել է Հայաստանի ընտրանու հետ հանդիպումից (1:0) իր տպավորություններով:
«Հասկանում էինք, որ ծանր խաղ է լինելու, որովհետև հայերը պետք է փորձեին ռիսկի չդիմել և պաշտպանվել երկու գծով` չորսական ֆուտբոլիստներով: Ձգտեցինք գործը հասցնել բարեհաջող ավարտի և բաց թողեցինք մի շարք լավ հնարավորություններ: Արդյունքը մեծ չէ, սակայն թիմը շատ լավ էր դիտվում, իսկ գլխավորը 3 միավորն է, որը մենք վաստակեցինք:
Ինչ վերաբերում է իմ ռեկորդին, գիտեի, որ վաղ թե ուշ այն գրանցվելու է: Այդ առումով ես չէի հուզվում: Ի վերջո, հույս ունեմ, որ դեռ շատ հանդիպումներ կանցկացնեմ հավաքականի կազմում: Իհարկե, երջանիկ եմ, առավել ևս, որ ռեկորդի գերազանցումը կատարվեց Պորտուգալիայում` հարազատ երկրպագուների աչքերի առջև: Սա ևս մեկ յուրահատուկ պահ է իմ կարիերայում, որն իր արժանի տեղը կունենա մյուս նվաճումների շարքում:
Հիմա մենք լավ դիրքում ենք: Դանիայի ընտրանին նույնպես հաղթել է, սակայն մեր հավաքականը գերազանց մարզավիճակ է ձեռք բերել: Եթե 3 միավոր վաստակենք նաև պահեստային խաղում, կբարձրանանք առաջին հորիզոնական: Ֆեռնանդու Սանթուշը կարողացավ նոր համակարգ ներդնել, թիմում նորեկներ են հայտնվում, և մենք, ըստ իս, ճիշտ ճանապարհի վրա ենք»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Քրիշտիանու Ռոնալդու դարձել է Եվրոպայի առաջնությունների, ներառյալ` որակավորման փուլերը, պատմության լավագույն ռմբարկուն: Նրա ակտիվում 23 գոլ է գրանցված: Նշենք նաև, որ Ռոնալդուի` Հայաստանի հավաքականի դարպասը խփած գոլը 450-րդն էր նրա կարիերայում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում