Հասարակություն 14:13 15/11/2014

Հյուսիսային Իրաքում գտնվող եզդիները այս պահին նույնպես ենթարկվում են ցեղասպանության. Սաիդ Ավդալյան

Արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ Հյուսիսային Իրաքում գտնվող եզդիները ենթարկվում են ցեղասպանության և դա շարունակվում է նաև ներկա պահին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սաիդ Ավդալյանը:

Նրա խոսքերով` 800 հազարանոց եղդի բնակչություն ունեցող Շանգալի շրջանն ամբողջությամբ դատարկվել է, և այնտեղ հիմնականում գտնվում են եզդիական աշխարհազորային կամավորական ջոկատները:

«Այսօր 7 հազար եզդի գտնվում է Շանգալ շրջանում գտնվող Սինջար լեռան վրա, սակայն մարդիկ այնտեղ պարզապես սովամահ են լինում»,- ասաց Սաիդ Ավդալյանը` հավելելով, որ իսլամիստ ծայրահեղականները շրջափակել են Շանգալի տարածքը և եզդիական կամավորական ջոկատների դիրքերին հարվածներ են հասցնում:

Նա նշեց, որ եզդիներին անհապաղ օգնություն է պետք ցուցաբերել, քանի որ նրանք գտնվում են ծայրահեղ վատ վիճակում: Հարյուրհազարավոր փախստականներ հայտնվել են սովի և ծարավի ճիրաններում: Իրաքի հյուսիսային Զախո քաղաքում ապաստան գտած 147 հազար եզդիները նույնպես չեն կարողանում լուծել իրենց սննդի և կացարանի խնդիրները:

«Ներկա պահին այնտեղ ջերմաստիճանը հասնում է -5 աստիճանի, և բնական է, որ այսօր եզդի փախստականների վիճակը օրհասական է: Այդ ճամբարները տաքացնելու համար անհրաժեշտ է 30 հազար ջերմատաքացուցիչ, սակայն հնարավոր է եղել հայթայթել 2000-ը: Եւ այս ամենը տեսնելով միջազգային հանրությունը լռում է, և եզդիներին փրկելու համար որևէ քայլ չի ձեռնարկվում»,- ընդգծեց Ս.Ավդալյանը:

Նա նաև իր մտահոգություն հայտնեց, որ եզդիներին ուղարկվող մարդասիրական օգնությունն էլ եզդիներին չի տրամադրվում, քանի որ ուղարկվող օգնության 5-10 տոկոսն է միայն տեղ հասնում:

Ս.Ավդալյանի խոսքերով` Իրաքի Քուրդիստանի իշխանության փեշմերգա զորքերը ունեն իրենց մեղավորությունը եզդիների ցեղասպանության մեջ, քանի որ նրանք կարող էին պաշտպանել եզդիներին:

«Սակայն մինչև այս դեպքը տեղի ունենալը Շանգալի եզդիների ձեռքերից վերցրեցին զենքերը, չնայած եզդի շանգալցիների այն խնդրանքին, որպեսզի գոնե զենքերն իրենց տան` պաշտպանվելու համար, սակայն չտրամադրեցին եզդիներին, ինչի արդյունքում էլ իսլամիստները հարձակվեցին և լուրջ հաջողություններ արձանագրեցին»,- ասաց նա:

Նրա խոսքերով` այսօր էլ եզդիներին պաշտպանելու համար փեշմերգա զորքերը ոչ մի քայլ չեն ձեռնարկում, ուստի միջազգային կազմակերպությունները զենք պետք է տրամադրեն եզդի աշխարհազորայիններին, այլ ոչ թե փեշմերգա զորքերին:

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, գերտերություններին, միջազգային կառույցներին, որպեսզի անհապաղ քայլեր իրականացնեն: Միայն հայտարարություններ անելը բավարար չէ, այս ցեղասպանությունը կանխելու համար պետք է համալիր մոտեցում իրականացնել»,- ասաց Ս.Ավդալյանը:

Ասուլիսի մյուս բանախոս, միջազգայնագետ Սարգիս Լևոնյանը նշեց, որ այսօր եզդի ազգաբնակչությունը եռակի հարվածի տակ է գտնվում, քանի որ եզդիները խանգարում են իսլամիստ ծայրահեղականներին` իրենց պետության ստեղծման համար, խանգարում են նաև քրդերին, քանի որ նրանք նույնպես ցանկանում են ստեղծել իրենց պետությունը, որն ունենա ավելի մեծ սահմաններ և լինի մոնոէթնիկ:

«Երրորդ հարվածը գալիս է Թուրքիայից, քանի որ թե Հյուսիսային Իրաքում, թե Հյուսիսային Սիրիայում, ինչքան երկար տևեն պատերազմները, որքան շատ լինեն ավերածությունները, այնքան այս տարածքները կթուլանան, և Թուրքիան կկարողանա իր զորքերը մտցնել այդ տարածքներ»,- նշեց Ս.Լևոնյանը:

Նրա խոսքերով` միջազգային հանրությունը տեսնելով, որ իսլամիստական ծայրահեղականների դեմ միակ պայքարողը քրդերն են, ուստի շատ դեպքերում փորձում է «աչք փակել» եզդիների նկատմամբ քրդերի բացասական վերաբերմունքի վրա:

Միջազգայնագետը գտնում է, որ այս վիճակից դուրս գալու համար եզդիները առաջին հերթին պետք է համախմբվեն, հիմնականում պետք է աշխատեն Արևմուտքի, ինչպես նաև հայկական լոբբիստական խմբերի հետ` նաև հասկացնելով, որ եզդի ազգաբնակչության գոյությունը բխում է Մերձավոր Արևելքում բնակվող հայերի անվտանգությունից:

«Ինչքան եզդիները, ասորիները շատ լինեն, այնքան հայերի անվտանգությունը ավելի բարձր մակարդակի վրա կլինի, քանի որ եզդիներին և ասորիներին կոտորելուց հետո հերթը հասնելու է հայերին»,- ասաց Ս.Լևոնյանը:

Բացի այդ, ըստ նրա, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի եզդիներն ունենան իրենց ինքնավարությունը. «Եթե ինքնավարություն չունեցան, եզդիներն ապագա չունեն իրենց տարածքում: Կփորձեն կամաց-կամաց կոտորել եզդիներին, ինչպես արեցին հայերին Օսմանյան կայսրությունում»:

Ս.Լևոնյանը նաև գտնում է, որ եզդիները պետք է կարողանան ԱՄՆ-ին համոզել, որ եզդիների ինքնավարությունը բխում է նաև Միացյալ նահանգների շահերից, քանի որ եզդիների գործոնը առաջին հերթին զսպող միջոց է լինելու, որպեսզի քրդերը չկարողանան ավելի հզոր պետություն ստեղծել, երկրորդ` եզդիների առկայությունը նաև Թուրքիայի տարածքային էքսպանսիայի ախորժակի նվազեցմանն է նպաստում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}