Ուղղաթիռի ընկած վայրում կրակահերթերը շարունակվում են. Սենոր Հասրաթյան
Առաջնային գծում հակառակորդը, ինչպես և նախորդ օրերին, շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Ուղղաթիռի ընկած վայրում կրակահերթերը շարունակվում են»,-նշեց Հասրաթյանը:
Ուղղաթիռին մոտնալու և անձնակազմի մասին պաշտոնական տեղեկություն ունենալու հետ կապված, նա ասաց, որ դեռևս փոփոխություն չկա և որևէ բան պարզվելու դեպքում կտեղեկացնեն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը:
Նախորդող հրապարակումներ՝
Ադրբեջանցիների կողմից խփված ուղղաթիռը զինված չի եղել. Արծրուն Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյան. Կործանված ուղղաթիռին մոտենալու խնդիրը քննարկվել է ՀՀ նախագահի հետ
Սիրելի՛ զինվորներ, մենք ձեր թիկունքին ենք, դուք մեր պաշտպաններն եք. Սերժ Սարգսյան (տեսանյութ, լուսանկարներ)