Բեռնար Շալանդ. «Սա պատիվ չի բերում Պորտուգալիային»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը Պորտուգալիայի ընտրանու հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ խաղից առաջ պորտուգալացիների պահվածքն անհարգալից է եղել, և կատարվածն ամենևին պատիվ չի բերում այդ երկրին:
«Ես հարգանք ունեմ Պորտուգալիայի նկատմամբ, բայց երբ մենք ժամանեցինք այստեղ, մեզ տվեցին շատ վատ խաղադաշտ, չտվեցին լավ խաղադաշտ՝ ասելով, որ այնտեղ Պորտուգալիայի հավաքականն է մարզվում: Բացի այդ, այսօր խաղին մենք ուշացած ներկայացանք, քանի որ ավտոբուսի վարորդը և ոստիկանները չգիտեին ճանապարհը: 40 րոպե մեզ պտտեցին: Ես շատ զայրացած եմ, սա պատիվ չի բերում Պորտուգալիային: Այդպես չի կարելի»,- Շալանդի խոսքերը մեջբերել է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Անդրադառնալով հանդիպման ընթացքին` շվեյցարայի մասնագետը նշեց, որ չնայած հիասթափված է խաղի արդյունքից, միևնույն է, վստահ է, որ թիմը լավ ապագա ունի:
«Նախ շնորհավորում եմ Պորտուգալիային, որը շատ լավ թիմ ունի: Ցանկանում եմ շնորհավորել նաև իմ թիմի. Տղաները մարտնչեցին, լավ պայքարեցին, լավ էինք տրամադրված խաղին: Այո, Պորտուգալիայի հավաքականը լավ թիմ է, բայց մենք հիմար գոլ ընդունեցինք՝ չկարողանալով գնդակը հեռացնել տուգանային հրապարակից: Կարող էինք ավելի լավ արդյունքի հասնել: Ես հիասթափված եմ արդյունքից, բայց վստահ եմ, որ մենք լավ ապագա ունենք:
- Հրայր Մկոյանի վնասվածքից հետո Ձեր ծրագրերը որքանո՞վ էին փոխվել:
- Ոչ, այդ վնասվածքը չազդեց: Տարոն Ոսկանյանը լավ խաղ անցկացրեց Սերբիայի ընտրանու դեմ: Մկոյանը երկար ժամանակ չէր խաղացել: Ես ընտրություն ունեի, թե ում խաղացնել, և ընտրեցի Ոսկանյանին: Բացի գոլի պահից, ես գոհ եմ Ոսկանյանի խաղից: Պետք է նաև նշեմ, որ Մկոյանն էլ ասաց ինձ, որ 100 տոկոսով պատրաստ չէ:
- Միգուցե ժամանա՞կն է, որ նոր խաղացողներ հրավիրեք պաշտպանական գծի համար: Դուք գիտեք` ում մասին է խոսքը…
- Այս պահին իմ խնդիրը միայն պաշտպանությունը չէ: Մեզ պակասում էին կառուցողական գործողությունները, որոնք պետք է սկսվեն դարպասապահից մինչև հարձակման գծի խաղացողներ: Մենք կարող ենք պահել գնդակը, կարող ենք ավելի հաջող գործել: Մենք պետք է ավելի արագ գործենք: Պետք է ավելի արագ անցնենք գրոհների, երկար փոխանցումներով ավելի հաջող գործենք:
- Դուք ասում եք` հիմար գոլ բաց թողեցինք, բայց մրցակիցը տարածքային մեծ առավելություն ուներ:
- Դուք գիտե՞ք, թե ով է Պորտուգալիայի թիմը Եվրոպայում: Պորտուգալիայի հավաքականն իր կազմում ունի «Ռեալի» խաղացողներ: Դա հեշտ չէ: Նորմալ է, որ մրցակիցն առավելություն ուներ: Պորտուգալիայի ընտրանին միշտ էլ հարձակողական ֆուտբոլ է խաղում և ստիպում մրցակցին պաշտպանվել: Հետաքրքիր կլիներ, եթե այդ հարցը հնչեր 0:0 հաշվի ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում