ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով
«ԼՂ հակամարտության լուծումը բխում է Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի շահերից»,-այդ մասին իրանական «Իրդիփլոմասի.իռ» կայքին տված հարցազրույցում՝ նշել է ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան սեյյեդ Ալի Սաղայիանը:
Դեսպան Սաղայիանը, անդրադառնալով ԼՂ հակամարտության հարցում Իրանի ունեցած դիրքորոշմանը, մասնավորապես նշել է. «Իրանի իշխանությունների դիրքորոշումն այն է, որպեսզի բոլոր հակամարտությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվեն խաղաղ ճանապարհով. Հակամարտության լուծումը բխում է Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի շահերից»:
ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանը, անդրադառնալով Հասան Ռոհանիի՝ օրերս Ադրբեջան կատարած այցին, և այդ համատեքստում Իրան-Հայաստան հարաբերությունների հեռանկարին, մասնավորապես նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը երբե՛ք թույլ չի տվել, որպեսզի առկա խնդիրները ստվեր նետեն հարևանների հետ ունեցած հարաբերությունների վրա. Հայաստանը Իրանի միակ քրիստոնյա հարևանն է, իսկ Ադրբեջանը շիական երկիր է. ահա այդ երկու հանգամանքների պատճառով է, որ Իրանը երկու երկրների հետ էլ լավ հարաբերություններ ունի»:
Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ պանազարիականը գաղափարախոսությունը կամ Իսրայելի ճնշումներն Իրան-Ադրբեջան հարաբերությունները կանգնեցնեն մարտահրավերների առջև, սեյյեդ Ալի Սաղայիանը, մասնավորապես պատասխանել է. «Տարածաշրջանում էթնիկական խնդիրները տեղ չունեն, քանի որ տարածաշրջանի ժողովուրդներն այդ խնդրի պատճառով մեծ վնասներ են կրել»:
Հիշեցնենք, որ Սեյյեդ Ալի Սաղայիանն ավելի վաղ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում Հայաստանի և Իրանի դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի՝ Իրանի հյուսիսային նահանգների նկատմամբ ունեցած հավակնություններին, մասնավորապես նշել էր. «Մինչև 1918թ. Ադրբեջան անունով պետություն չի եղել, այն կազմավորվել է պատմական Արանի տարածքում»:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Հասան Ռոհանիի այցն Ադրբեջան. Թեհրանը Բաքվին հորդորում է չմիջամտել իր ներքին գործերին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում