Սիրիայում իսլամիստները վերջին 5 ամսում մահապատժի են ենթարկել մոտ 1500 մարդու
«Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» վերջին 5 ամսում մահապատժի է ենթարկել մոտ 1500 մարդու: Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալներով` սպանվածների մեծ մասը խաղաղ բնակիչների էին: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:
«ԻԼԻՊ-ը խալիֆայություն հռչակելուց ի վեր մահապատժի է ենթարկել 1429 մարդու, որից 879-ը քաղաքացիներ էին, 63-ը` «Ջաբհաթ Ալ-Նուսրայի» անդամներ, 483-ը` Սիրիայի բանակի զինվորներ, իսկ ևս 4-ը` ԻԼԻՊ-ի անդամներ, ովքեր մեղադրվում էին կոռուպցիայի կամ ենթադրյալ այլ հանցագործությունների մեջ»,-ասել է կենտրոնի տնօրեն Ռամի Աբդուլռահմանը:
Նրա խոսքով, ջիհադիստները վերջին ամիսներին Սիրիայի կենտրոնում և հյուսիսում կառավարական բանակի դիրքերը գրավելուց հետո մեծ թվով զինվորականների են սպանել: Շատերը գլխատվել են, իսկ նրանց դիերը հանրային կախել հրապարակում` քաղաքացիների շրջանում սարսափ տարածելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում