Դավութօղլու. Վաշինգտոնը Սիրիայի հարցում իր քաղաքականությունը փոխելու «հզոր ազդանշան» է տվել
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլին հայտարարել է, որ «հզոր ազդանշան» է ստացել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից` կապված Վաշինգտոնի` Սիրիայի հարցում քաղաքականության փոփոխության հետ: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը:
«Այսօր Իրաքի և Սիրիայի շուրջ «ինտեգրված ռազմավարության» համար Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև մոտեցումներն ավելի միասնական են: Դա այն է, ինչ մենք պնդում ենք` ինտեգրացված ռազմավարություն է անհրաժեշտ»,-Ավտրալիայի Բրիսբեն քաղաքում կայացած «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Օբամայի հանդիպումից հետո լրագրողներին ասել է Դավութօղլուն:
Նրա խոսքով, իրենք Սիրիայի ու Իրաքի հարցով ԱՄՆ-ի հետ շատ ինտենսիվ շփումներ ունեն:
«Անկեղծ ասած, մենք իսկապես ունենք ընդհանուր հեռանկար: Սիրիայի ապագայի հարցով մենք նույն մոտեցումներն ունենք: Ամերիկացիները հայտարարում են, որ և Ասադը, և «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» պետք է հեռանան: Մենք նույնպես դա ենք ասում»,-նշել է
Թուրքիայի վարչապետը: