Այրվել է Մարզահամերգային համալիրի շոգեբաղնիքը
Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 22.44-ին, մարվել՝ 23.26-ին:
Այրվել է շոգեբաղնիքը՝ մոտ 25քմ, ջերմահարվել են հարակից սենյակները (25քմ): Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 21.25-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Դեպքի վայրում էր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին