Ոչ պետական բուհերի շրջանավարտները կարող են ստանալ պետական նմուշի դիպլոմ

Ոչ պետական բուհերի շրջանավարտների կրթության ավարտական փաստաթղթերի՝ դիպլոմների ճանաչման խնդիրն աշխատաշուկայում և կրթության համակարգում առկա է վաղուց: Հաշվի առնելով ՀՀ ԿԳՆ ստացված դիմումներն ու հարցումները՝ խնդրին լուծում տալու նպատակով նախարարության նախաձառնությամբ կատարվել է օրենսդրական փոփոխություն: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

2014 թ. մայիսի 19-ին «Կրթության մասին» ՀՀ օրենքում կատարվել է համապատասխան փոփոխություն, համաձայն որի` ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներին իրավունք է տրվել ստանալ պետական նմուշի դիպլոմ՝ մինչև 2016-2017 ուսումնական տարվա ավարտը՝ հանձնելով ամփոփիչ ատեստավորման քննություններ:

ՀՀ ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը հայտարարել է. «Կրթության մասին օրենքի համաձայն, պետությունը ճանաչում է պետական և հավատարմագրված մասնագիտությունների համար տրված դիպլոմները: Հետևաբար ոչ պետական բուհերի չհավատարմագրված մասնագիտությունների դիպլոմները պետության կողմից չեն ճանաչվում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոչ պետական բուհերի չհավատարմագրված մասնագիտություններով շրջանավարտները մշտապես ունենում են խնդիրներ՝ հատկապես պետական համակարգում աշխատանքի ացնելու, կրթությունը շարունակելու՝ ավելի բարձր կրթական աստիճան, օրինակ մագիստրոսի կոչում ձեռք բերելու և բազմաթիվ այլ դեպքերում: Նախաձեռնելով այս գործընթացը, պետությունն ըստ էության ընդառաջում է քաղաքացիներին՝ նրանց տալով հնարավորություն, բարձրացնել իրենց մրցունակությունն աշխատաշուկայում, և կրթական համակարգում»:

Նրա խոսքով ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներին պետական դիպլոմներ շնորհելու գործընթաց եղել է նաև նախկինում:

Առաջին փուլով, դեռևս 2010 թվականին ընդունված օրենքով մինչև 2012-13 ուսումնական տարվա ավարտը ոչ պետական բուհերի ոչ պետական դիպլոմներ ստացած շրջանավարտները ունեցել են հնարավորություն՝ ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելով ստանալ պետական նմուշի կրթության ավարտական փաստաթուղթ՝ դիպլոմ:

«2013թ-ին առաջին փուլով մեկնարկած գործընթացն ավարտվեց և այդ ժամանակահատվածում պետական դիպլոմ ստանալու հայտ ներկայացրեցին շուրջ 1400 դիմորդներ, որոնց 75 տոկոսը կարողացան հաջողությամբ հաղթահարել ամփոփիչ ատեստավորման քննությունները և ստանալ պետական նմուշի դիպլոմներ:

Սակայն ինչ-ինչ պատճառներով այս ընթացքում 25 տոկոսը կամ չեն մասնակցել այդ քննություններին կամ էլ չեն կարողացել հաղթահարել պետական քննությունների դրական շեմը՝ արդյունքում նրանք պետական նմուշի դիպլոմներ չստացան: Բացի այդ այս ընթացքում եղան նաև ոչ հավատարմագրված մասնագիտությունների գծով նոր շրջանավարտներ: Անցյալ տարի ԿԳՆ-ի կողմից նոր նախաձեռնություն ցուցաբերվեց և ժամկետը երկարաձգվեց»,- տեղակացրել է Ռ. Սուքիասյանը:

Ամփոփիչ ատեստավորման քննություններ հանձնելու նպատակով շրջանավարտները տվյալ տարվա մարտ ամսից մինչև ապրիլի 15-ը ՀՀ կրթության և գիտության նախարարություն են ներկայացնում քննությունների մասնակցության մասին դիմում-հայտ, որը նշված ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չէ, ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) բնօրինակը և պատճենը, անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և պատճենը, 2 լուսանկար (3 X 4 չափսի):

ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետը հատուկ շեշտել է. որ սովորաբար խնդիրներ ի հայտ են գալիս դիպլոմների միջուկների հետ կապված, քանի որ դիմողները երբեմն միջուկ չեն ներկայացնում, ինչը պարտադիր է:

Քննությունները անց են կացվելու տվյալ տարվա համար ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ համաձայն տվյալ բուհի տվյալ տարվա համապատասխան մասնագիտությամբ գործող ուսումնական պլանի և ամփոփիչ ատեստավորման քննությունների:

Ամփոփիչ ատեստավորման քննությունների վերահանձնում կազմակերպվում է մինչև 2016/2017 ուսումնական տարվա ավարտը ու միայն այն առարկաներից, որոնցից նախորդ քննաշրջանում դիմորդները ստացել են «անբավարար» գնահատական: Տվյալ տարվա ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցած և քննական առարկայից «անբավարար» գնահատական ստացած շրջանավարտների համար, հաջորդ ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննություններին շրջանավարտի մասնակցության դեպքում, պահպանվում է նախորդ տարվա համապատասխան մասնագիտության գծով մյուս առարկայից ստացած «դրական» գնահատականը:

Ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականով հանձնած շրջանավարտներին պետական նմուշի դիպլոմ և ներդիր՝ միջուկ (պահպանելով նախկին դիպլոմի ներդիրի ընթացիկ գնահատականները) տրվում են`

ա/ տվյալ մասնագիտության կրթական ծրագրով հավատարմագիր ունեցող բուհերի դեպքում` իրենց նախկին բուհի կողմից, համապատասխան մասնագիտության քննական հանձնաժողովի նախագահի և տվյալ բուհի ռեկտորի ստորագրությամբ, վավերացված բուհի պետական զինանշանի կնիքով.

բ/ տվյալ մասնագիտության կրթական ծրագրով չհավատարմագրված բուհերի /կամ բուհի գործունեությունը դադարեցված կամ հավատարմագիրը ուժը կորցրած ճանաչված կամ տվյալ մասնագիտության գծով կրթական գործունեության լիցենզիան կասեցված/ դեպքում` քննությունները կազմակերպած բուհի կողմից, համապատասխան մասնագիտության քննական հանձնաժողովի նախագահի և քննությունն անցկացրած բուհի ռեկտորի ստորագրությամբ, վավերացված այդ բուհի պետական զինանշանի կնիքով:

Մագիստրոսի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման քննություններին (ավարտական թեզի պաշտպանությանը) կարող են մասնակցել միայն մագիստրոսի ոչ պետական ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) և համապատասխան որակավորում ունեցող շրջանավարտները:

Մագիստրոսական թեզի պաշտպանությունը իրականացվում է հաջորդ ուսումնական տարում` տվյալ տարվա դիմորդը սեպտեմբեր - հոկտեմբեր ամիսներին բուհի հետ /թեզի ղեկավարի/ համատեղ քննարկելուց հետո ընտրում է մագիստրոսական թեզի թեման:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}