Դիզայներ Վահան Խաչատրյանի «Հայաստանի գանձերը» հավաքածուն հիացրել է նորաձևության մայրաքաղաք Միլանին
Միլանի կենտրոնում՝ Società Italia ցուցասրահում, անցկացվել է ռուսական նորաձևությանը նվիրված փառատոն, որի նպատակն է եղել զարգացնել Իտալիայի, ՌԴ-ի, նաև ԱՊՀ մյուս երկրների միջև կապերը: ՌԴ-ից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ուզբկեստանից, Վրաստանից, Հայաստանից դիզայները ներկայացրել են իրենց հավաքածուները: Այս մասին գրում է milanweek.ru կայքը:
Նրանց մեջ եղել են ինչպես սկսնակ դիզայներներ, ովքեր առաջին անգամ էին միջազգային մակարդակով ցուցադրվում, այնպես էլ նորաձևության շուկայում արդեն ճանաչում ունեցողներ:
Հայաստանից դիզայներ Վահան Խաչատրյանը «Vahan Khachatryan» բրենդով առաջին անգամ էր ներկայացնում իր 2015-16 թթ. աշուն-ձմեռ հավաքածուն: Գունագեղ անսովոր հավաքածուն հարուստ էր կտորի տարբեր տեսակներով՝ բուրդ, մետաքս, շիֆոն՝ զարդարված Վերածննդի շրջանի հայկական արվեստը հիշեցնող մոտիվներով: Հավածաքուի անվանում էր՝ «Հայաստանի գանձերը»:
Վահանը կազմակերպիչների կողմից մեծ գնահատանքի է արժանացել և որպես մրցանակ՝ մեկ ամիս իր հավաքածուն ներկայացնելու է N°30 MILANO և Via Della Spiga 30 ցուցահանդեսային սրահներում: